Բանակ¬հասարակություն կապի ամրապնդմամբ


ՀՀ պաշտպանական գերատեսչության աշխատանքների թափանցիկությունը հնարավոր է դարձրել համոզվել, որ համակարգի ղեկավարության ջանքերը սոսկ երկրի պաշտպանվածությունն ապահովելուն չեն ուղղված£ Հանրության հետ կապերի ամրապնդման ու պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերը նույնպես նախարարությունն իր առաջնահերթ խնդիրներից է համարում£ Հենց այդ նպատակով էլ կառուցվածքային բարեփոխումների շրջանակում Տեղեկատվության և հասարակայ նության հետ կապերի վարչության կազմում ստեղծվել է Հասարակայնության հետ կապերի և ռազմահայրենասիրական դաստիարակության բաժին, որի աշխատանքների հիմքում նպատակասլաց համագործակցությունն է տարբեր գերատեսչությունների հետ£ Վարչության պետ, քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի պետական խորհրդական Վարդան ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ու պետի տեղակալ, քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական Ֆելիքս ՊՈՂՈՍՅԱՆԸ երկուսն էլ արցախյան մարտերի բովում թրծված անհատներ են, ովքեր լավագույնս պատկերացնում են, թե որքան կարևոր է` Զինված ուժերի համար արժանի հերթափոխ պատրաստելը£ Իսկ Հասարակայնության հետ կապերի և ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի պետ Վանիկ ՄԻՆԱՍՅԱՆԸ հանրության հետ աշխատելու հարուստ փորձ ունի և ռազմահայրենասիրական դաստիարակությունը համարում է կարևորագույն կռվանը` պետականության կերտման և երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու գործում£ Վ. Մինասյանի հետ մեր զրույցը կատարված աշխատանքների, առաջիկա ծրագրերի մասին է£ - ՀՀ պաշտպանության նախարարը կարևորում է ռազմահայրենասիրական դաստիարակությունը և հասարակայնության հետ կապերի ամրապնդումն ու խորացումը£ Մեր վարչության վերակազմավորման և բաժնի ստեղծման առաջին իսկ շաբաթից խորացրել ենք կապերն ու համագործակցության նոր եզրեր ենք գտել Կրթության և գիտության նախարարության, մարզպետարանների կրթվարչությունների, դպրոցների հետ£ Դեռևս անցյալ տարի ԿԳ և Պաշտպանության նախարարները համատեղ հրաման ստորագրեցին` ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավման վերաբերյալ£ Երկու նախարարների հրամանով, հանրապետության 1450 դպրոցներ կցագրված են զորամասերին, և համատեղ են կազմակերպվում տոնական, համապետական, ներբանակային գրեթե բոլոր միջոցառումները£ Արդեն ավանդական դարձող փոխայցելությունների միջոցով փորձում ենք վաղվա զինվորին ճանաչելի դարձնել բանակը£ Արդյունքը գոհացուցիչ է. ավարտական դասարանների սաներն ու շրջանավարտներն, ինչպես ասում են` բանակը ճանաչում են ներսից ու որոշակի պատրաստվածություն ձեռք բերում` համալրելու հայրենիքի պաշտպանների շարքերը£ Ինչ խոսք, այս առումով կարևորվում են նաև ուսանող երիտասար դության շրջանում տարվող աշխատանքները£ Բնականաբար` այս աշխատանքներում ընդգրկված են նաև ռազմահայրենասիրական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունները, արցախյան ազատամարտի մասնակիցները£ Տարին ամփոփելու և հետագա խնդիրները կարևորելու նպատակով, անցյալ տարեվերջին հրավիրեցինք գիտագործնական կոնֆերանս` Հանրապետության Պաշտպանության, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի, Արտակարգ իրավիճակների, Մշակույթի նախարարների և Ոստիկանության պետի մասնակցությամբ£ Ներկայացուցչական այս կազմն արդեն իսկ հուշում է, թե որքան համակողմանի քննարկում է ծավալվել` կոնկրետ ու համապարփակ խնդիրների առաջադրմամբ£ Դրանից առաջ նույն 5 նախարարներն համատեղ հրամանով վավերացրել էին «Նախազորակոչային տարիքի պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության, հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավման ծրագիրը»¬ը£ Դրա իրականացման համար ստեղծված աշխատանքային խումբն ամեն ամիս քննարկում է կատարվող աշխատանքները£ - Դրվատելի է, որ վերստին կարևորվում է ռազմահայրենասիրական դաստիրակությունը£ Եթե կարելի է` փոքր¬ինչ մանրամասնեք այդ ուղղությամբ կատարվող աշխատանք ները£ - Շատ մեծ ուշադրություն ենք հատկացնում նախնական զինպատրաստության դասասենյակների կահավորմանը£ Պաշտպանության նախարարությունն իր հնարավորութ յունների սահմաններում տրամադրում է ուսումնական պարագաներ, կրակային վարժասարքեր, պլակատներ, ոստիկանությունն օգնում է ուսումնական զենք ձեռք բերել£ Ըստ ծրագրի` յուրաքանչյուր մարզում պետք է կահավորենք զինվորական պատրաստության հենակետային մեկ դասարան£ Այսինքն` լավագույնս կահավորված դասարան, շարահրապարակ, մարզահրապարակ£ Այդ ամենը ոչ միայն գաղափարադաստիարակչական աշխատանքների հաջողությանը կնպաստեն, այլ նաև` գեղագիտական, ֆիզիկական ու բարոյական դաստիարակությանը£ Այդպիսի դպրոցներ արդեն ունենք Երևանում և Աշտարակում£ Անցյալ տարի միայն ՊՆ ջանքերով այդպիսի ցուցադրական 5 դասարաններ ենք կահավորել. Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում և մայրաքաղաքում£ - Իհարկե` տարվող աշխատանքները միայն ապագա զինվորների, ասել է թե` տղաների շրջանում չեն. ռազմահայրենասիրական նախնական գիտելիքներին ինչպե՞ս են վերաբերվում աղջիկները և ի՞նչ չափով մասնակցում դասերին ու միջոցառումներին£ - Գուցե թե զարմանալի թվա, բայց աղջիկներն սպասվածից ավելի մեծ հետաքրքրություն են դրսևորում£ Ասեմ ավելին. մեր վարչությունն անցյալ տարի սոցիոլոգիական հարցումներով փորձեց ուսումնասիրել հատկապես կանանց ու աղջիկների վերաբերմունքը` զինծառայության նկատմամբ£ Բավական հետաքրքիր արդյունք արձանագրվեց. պատկառելի թիվ էին կազմում բանակում ծառայելու ցանկություն հայտնած աղջիկները£ Եվ, ընդհանրապես, կրակային պատրաստությանը, տարբեր մարզական խաղերին անչափ ակտիվ են դպրոցների ու վարժարանների սանուհիները£ - Վարչությունը գործնական սերտ կապեր է հաստատել նաև ուսխորհուրդների հետ£ - Այո, մեզ հետ համագործակցելու հայտ են ներկայացրել 17 բուհերի ուսանողական խորհուրդներ£ Նրանց մասնակցությամբ անդրանիկ միջոցառումը Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում էր£ Երկօրյա այդ մրցույթը ներառում էր 5 մարզաձև և ինտելեկտուալ խաղ` 100 մասնակիցներով£ Ի դեպ` դարձյալ մեծ թիվ էին կազմում ու բավական ակտիվ էին հատկապես աղջիկները£ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ հետզհետե ավելանում են ուխտագնացությունների մեկնել ցանկացողները, անհամեմատ շատացել են դպրոցականներին արցախյան պատերազմի մարտական ուղիներով տանելու հայտերը, ազատամարտի վավերագրերի ու ազատամարտիկների թանգարանների այցելություն ները… - Ինչպե՞ս է պահպանում կապը` հասարակության հետ£ Ինչպե՞ս է ապահովվում հետադարձ կապը£ Լրատվամիջոցների հետ համագործակցության մասին խոսելն ինքնանպատակ կլինի, որովհետև տեղեկատվությունը բավական օպերատիվ է, և լրագրողներիս հուզող հարցերն անարձագանք չեն մնում£ - Մեր առաջնային խնդիրներից մեկն էլ այն է, որ ճշգրտենք, թե ովքեր են իրապես ու արդյունավետորեն համագործակցում մեզ հետ£ Իսկ համագործակցությունն արդյունավետ է` եթե համակողմանի է և նպաստում է բանակային խնդիրների լուծմանը£ Մեզ հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնած շուրջ 7 տասնյակ կազմակեր պություններից 30-40¬ը շատ ակտիվ են£ Նաև նրանց նախաձեռնություններով են ուսանելի միջոցառումներ կազմակերպվում, մարտական փառքի վայրեր այցելում£ Ուշադրություն են նվիրում զոհված ազատամարտիկների ընտանիքներին... Այդ կապերի խորացման, դրանք ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, այս տարեսկզբին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատեց հանրապետության պետական ու ոչ պետական բուհերին ՊՆ և Գլխավոր շտաբի բարձրագույն սպայակազմի կցագրումների ցանկը£ Այսինքն, տվյալ բուհին կցված բարձրաստիճան սպաներն այցելությունների ընթացքում զրույցներ, միջոցառումներ, հանդիպումներ կազմակերպելով պետք է ուսանող երիտասարդությանը հայրենասիրությամբ համակեն, արծարծեն հայրենիքի պաշտպանությանը վերաբերող ամենատարբեր հարցեր£ Այս առումով կուզենայի առանձնացնել նույնպես ավանդական դարձած Արիության դասերը, որ պարտադիր կարգով անցկացվում են սեպտեմբերի 1¬ին, մայիսի 5¬ին ու 8¬ին, և որոնք վարում են բարձրաստիճան սպաները£ Մի խոսքով` ամենատարբեր միջոցներով ու բոլոր առիթներով ձգտում եք երիտասարդությանը զգոնության կոչել` Հայրենիքի ու սեփական ուժերով նրա պաշտպանը դառնալու£ Միայն անցյալ տարվա ընթացքում ռազմահայրենասիրական 180 միջոցառում ենք անցկացրել£ Դրանցից զատ, մեր բաժինը «Զինվորի ընթերցարան» մատենաշարով գրքույկներ է հրատարակում, որոնք բաժանվելու են հանրակրթական դպրոցներին, հ/կ¬ներին և, իհարկե, զորամասերին£ - Արցախյան պատերազմը մեր ժողովրդի հայրենասիրության լավագույն քննությունն էր£ Սակայն 2¬րդ աշխարհամարտում նույնպես հայ ռազմիկներն անօրինակ սխրանքներ են գործել£ Հրաշալի է, որ Պաշտպանության նախարարությունը, և, իհարկե, մեր իշխանությունները, չեն անտեսում 1941-45 թթ. պատերազմի մասնակիցներին£ Այդ հաղթանակի 65-ամյա հոբելյանի առնչությամբ ի՞նչ ծրագրեր ունեք£ - Պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է միջոցառումների լայնածավալ ծրագիր. վերջերս, օրինակ, Էրբունի համայնքում ծառատունկ կազմակերպեցինք£ Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ բարեկարգման ու մաքրման աշխատանքներ ենք ծրագրել զորամասերի մշտական տեղակայման վայրերին մոտ գտնվող հուշարձանների տարածքում և հոգևոր ու մշակութային կենտրոններում£ Հայրենական մեծ պատերազմի թեմատիկայով ցուցահանդես` «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում և տոնական միջոցառումներ, հիշատակի ցերեկույթներ` զորամասերում, բուհերում ու դպրոցներում£ Որպես բարոյական աջակցություն` այցելություններ կկազմակերպվեն 2¬րդ աշխարհամարտի վետերանների բնակության վայրեր, ինչպես նաև` Մեծ Հայրենական ու արցախյան պատերազմների վետերանների հանդիպումներ և մեծարման երեկոներ... Ծրագրերը շատ են... - Իսկապես, ընդգրկուն են ու բազմաբնույթ. բոլորին անդրադառնալն այսօր դժվար է£ Եթե կարելի է` մեր զրույցն ամփոփենք ամենքին հուզող մեկ այլ խնդրով. Ձեր դիտարկումներով, ինչպիսի՞ երիտասարդություն է այսօր մեծանում£ - Եթե շատ անկեղծ լինեմ` երիտասարդության ընդհանուր դաստիարակության առումով մենք մտահոգվելու լուրջ առիթներ ունենք` սկսած նրանց կրթական մակարդակից£ Տառաճանաչ լինելը կամ նույնիսկ բարձրագույն կրթություն ունենալը դեռևս չի նշանակում, որ մեր բոլոր երիտասարդները հայրենասեր են£ Դրանում մեղքի բաժին ունի ողջ հասարակությունը£ Մեզ մտահոգում է նաև հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալներով քարոզվող բարոյախոսությունը£ Եվ ընդհանրապես, դաստիարակությունը համալիր, համակողմանի գործընթաց է£ Լիարժեք զինվորը և° ֆիզիկապես կոփված, և° հոգով արի, և° գիտելիքներով զինված պետք է լինի£ Բարեբախտաբար մենք ունենք պատասխանատ վությամբ օժտված և ֆիզիկապես կոփված ու գիտակից զինվորներ£ Սակայն միայն բանակից չպետք է պահանջել ճիշտ ու լիարժեք դաստիարակություն£ Ճիշտ հակառակը` բանակին լավ զինվորներ են պետք, ովքեր քաղաքացիական ճիշտ դաստիարակություն են ստացել և զինծառայության ընթացքում պետք է կոփվեն, ավելի ամրանան, առնականանան£ Ես լավատես եմ£ Բանակ¬հասարակություն կապի ամրապնդումը կհասցնենք ցանկալի արդյունքի£

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ