ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ԵՎ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ Ո


Հաշվի առնելով Սփյուռքի բազմաթիվ կրթօջախների և լրատվամիջոցների խնդրանքները` մրցույթներին հայտերի ներկայացման վերջնաժամկետների երկարաձգման վերաբերյալ, համապատասխան մրցութային հանձնաժողովներն որոշում կայացրեցին 2010 թվականին հայտարարված «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» մրցույթի «Լավագույն հայկական կրթօջախ» և «Լավագույն հայկական լրատվամիջոց» անվանակարգերում հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգել մինչև սույն թվականի ապրիլի 30-ը: ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ