Կոտլետ էր թռցրել


Աշխատանքային ծանր օրվա ավարտից հետո Լիպեցկի պարեկային-պահակային ծառայության կրտսեր լեյտենանտ Ալեքսեյ Իվաննիկովը խորտկարան է մտել£ Գրպանում` մի քանի մանրադրամ, որը հազիվ 100 գրամ օղու կբավարարեր£ Իհարկե, միլիցիոներին այդքանն էլ հերիք էր£ Բայց հանկարծ աչքն ընկել է հարևանի ափսեում դրված կոտլետին£ Դժվար է ասել, թե այդ պահին ինչ է զգացել քաղցած լեյտենանտը. գուցե մոր պատրաստած համեղ կոտլետներն է վերհիշել... Միլիցիոներն, իր համար էլ անսպասելի, հանկարծ թռցրել է կոտլետը և ամաչելով սեփական արարքից կամ չցանկանալով համեղ ուտեստը վկաների ներկայությամբ վայելել, անհետացել է փողոցի խավարում£ Հաջորդ օրն Ալեքսեյին հեռացրել են աշխատանքից. կոտլետասերի ղեկավարն ասել է, որ հասարակական կարգի պահպանումն այդպիսիներին չեն վստահում£