«Դուք ազատված եք աշխատանքից»


Հազիվ փոքրիշատե խաղաղվել էր «օպտիմալացում» կոչվող փոթորիկը, վրա հասավ համաշխարհային ճգնաժամը£ Ու թե առաջին դեպքում գործազուրկ դառնալու վտանգը մանկավարժներին էր պատուհասում, վերջին 1-2 տարում բոլոր բնագավառներում, գրեթե ցանկացած հիմնարկում ղեկավարներն «ավելորդ» հաստիքներից բյուջեն թեթևացնելու տենդով բռնկվեցին£ Սակայն աշխատակցին գործից վռնդելու բազմաթիվ այլ պատճառներ էլ կարող են գտնել ղեկավարները£ Արտերկրի մեր գործընկերները զավեշտի հասնող նման փաստեր են արձանագրել£