Փայտադրվագ խոկումները


Ինչպես գիտենք` ակնահաճո կատարելությանը մեծամասամբ հանդիպում ենք ինքնարար բնության մեջ,ինչն էլ դառնում է ներշնչանքի աղբյուր£ Այս առումով ավելի հեռուն է գնացել Արցախի Մարտակերտի շրջանում ապրող փայտագրող Նորայր Սարուխանյանը£ 20-ամյա փորագիրը, բնարվեստի գրավչության առեղծվածը փորձում է ներկայացնել Ծմակահող իր գյուղի անտառից հավաքած ծառաչորերով` նման իրական ու իր մտացածին կերպարներով£ Երևույթներին կաղապարապես նման անտառանյութը և մշակելով` արվեստագետը դրանք վերածում է տարբեր թեմաներ արծարծող փայտաքանդակների£ Ծառահմա երիտասարդի գործերից առավել համոզիչ, ինչի արդյունքում էլ տպավորիչ են իրապաշտական խառնվածք ունեցող նմուշները. «Պարզապես հանգստանալ ցանկացող պապիկ», «Ավանդական հայ կին» և «Հիսուսի խաչելությունը»£ Կյանքից վերցված օրինակի հոգեկերտվածքը անձեռակերտ թողնելը նրա ստեղծագոր ծական հենքի ընտրության և ոճի բնականոն շարունակությունն է£ Սակայն փոքր ինչ այլ են քանդակագործի խորհրդապաշտական ժանրի կերտվածքները£ Եթե ռեալիստական գործերը չվերնագրելու դեպքում էլ պարզորոշ են դրանց գաղափարական նկատառումները, ապա այլաբանական թեմաներով ստեղծագործություններում կամ բացակայում է գեղարվեստական նպատակը (ճյուղակից օձերից բաղկացած եռագլուխ հրեշ), կամ էլ վերնագրի վերացականությունը չի ներդաշնակում քանդակի սիմվոլիստական գեղագիտության հետ («Բնության օրենքը մարդկային կյանքում»)£ Ն. Սարուխանյանի աշխատանքները շահեկան այլ յուրատիպություն էլ ունեն. ամեն ոք աշխարհընկալման իր չափանիշներով կարող է մեկնաբանել ավարտուն գործը£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ