Վաղվա դպրոցի հիմնաքարն այսօր է դրվում


Դժվարին ու պատասխանատու է մանկավարժի աշխատանքը. է°լ ավելի դժվար է դպրոց ղեկավարելը, հատկապես մեր օրերում, երբ բարոյական ու հոգևոր արժեքների վերաարժեքա վորում է տեղի ունենում, և սոցիալական հակասություններն իրենց խոր ազդեցությունն են թողնում նաև կրթության ու մշակույթի զարգացման գործընթացի վրա£ Սակայն, առաջնորդվելով ուսուցչի կերպարն անաղարտ պահելու բարոյականությամբ, Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի տնօրեն Սարգիս Ափանյանը ջանում է կրթօջախը զերծ պահել սոցիալ-քաղա քական վայրիվերումների ազդեցությունից£ Այստեղ ընդունված չեն չհիմնավորված, չարդարացված դրամահավաքները, իբր դպրոցի տնտեսական խնդիրները լուծելու նպատակով` ծնողների աջակցությունը դիմելու առաջարկությունները£ Եթե նպատակահարմար գտնի, ծնողն ինքը կարող է իր աջակցությունն առաջարկել£ Իսկ ընդհանրապես, դպրոցը ֆինանսավորվում է պետության կողմից, վճարումներն էլ կատարվում են ժամանակին£ Մայրաքաղաքի առաջին դպրոցներից էր, ուր դեռևս 2002 թվականին, ֆրանսահայկական «Արմենի վիլաժ» («Հայ գյուղ») բարեգործական կազմակերպության աջակցությամբ լուծվեց ջեռուցման խնդիրը£ Ձմռան ընթացքում դասերն անխափան են ընթանում, ինչը նպաստում է ուսման որակի բարձրացմանը£ Տնտեսական խնդիրներն, իհարկե, ժամանակի ընթացքում լուծվելու են, բայց կարևորն, անշուշտ, մանկավարժի բարոյական հաստատակամությունն է, դասավանդման արդյունավետ մեթոդներն ու որակյալ դասագրքերը£ Մատաղ սերնդի դաստիարակության գործը, թերևս, միայն դպրոցի խնդիրը չէ, այլ հասարակության, ուստի փորձառու մանկավարժն այստեղ կարևորում է հատկապես ծնողների և դպրոցի ճիշտ համագործակցությունը: Ծնողի նպատակը միայն երեխայի բարձր գնահատականը չպետք է լինի, այլ նրա կրթության ու դաստիարակության գործընթացի արդյունավետությունը£ Հենց առաջին օրերից ճիշտ հիմքի վրա պետք է լինի ծնող և ուսուցիչ փոխհարաբերությունը. հարգելով և վստահելով ուսուցչին, ծնողն ինքը երեխայի հոգում էլ սեր ու հարգանք պիտի սերմանի դպրոցի ու կրթության նկատմամբ£ Մինչդեռ մեր օրերում աղճատվել, աղավաղվել է վերաբերմունքը ուսման ու գիտելիքի նկատմամբ£ Շատերի համար ավելի կարևոր են դարձել կրթական հաստատությունների ավարտական վկայականները, քան գիտելիքն ու մասնագիտական հմտությունները£ Վերջին տարիներին մեր կյանքում կատարված հեղաբեկումներն ու շրջադարձային փոփոխությունները ստիպել են վերանայել, վերագնահատել մեր տեսակներն ու սկզբունքները` մշակութային արժեքների ու կրթական հաստատությունների նկատմամբ£ Փոխվել են նաև դպրոցին ներկայացվող պահանջները. անվճար կրթական հաստատությունների կողքին ձևավորվել ու զուգահեռաբար գործում են վճարովի հաստատություններ£ Սա, իհարկե, առաջընթաց է, և սկզբունքորեն դեմ չարտահայտվելով վճարովի ուսուցմանը, Ս. Ափանյան-մանկավարժը, այնուամենայնիվ, կարծում է, որ մեր հասարակությունը դեռ լիարժեքորեն պատրաստ չէ դրան£ Սոցիալապես անապահով ընտանիքներ կան, և իրավունք չունենք նրանց երեխաներին զրկել միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից£ Բացի այդ, հաշմանդամ երեխաներին նույնպես չպետք է մեկուսացնենք հասարակությունից` պայմաններ ստեղծենք, որպեսզի նրանք է կրթություն ստանալու, հանրօգուտ աշխատանքով զբաղվելու հնարավորություն ունենան£ Այդ իմաստով, Սարգիս Ափանյանը ողջունելի է համարում ՀՀ կառավարության այն որոշումները, որոնց համաձայն` հաշմանդամ երեխաները պետք է հանրակրթական դպրոցներում սովորեն և լիարժեք պայմաններ ու հնարավորություններ պիտի ստեղծվեն նրանց ուսման համար£ Հասկանալի է, որ կրթություն ասվածը չի սահմանափակվում միայն հանրակրթական առարկաների դասավանդմամբ. երեխաների հոգևոր դաստիարակության գործում որոշակի դեր ունեն նաև դպրոցներում կազմակերպվող միջոցառումները£ Վերջին տարիներին այդ առումով N 48 դպրոցի համար ուշագրավ էին հասարակական-քաղաքական գործիչ, գրող ու հրապարակախոս Միսաք Մանուշյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումը և դպրոցի հիմնադրման 60-ամյակի տոնակատարությունը£ Անելիքներն իհարկե շատ են, ցավոք թերություններ ու բացթողումներ էլ կան£ Տնօրենն անկեղծորեն խոստովանում է, որ իրեն դեռևս չի գոհացնում դպրոցի կարգապահության մակարդակը£Դա հենց այն խնդիրներից է, որ կարող է լուծվել և պետք է լուծվի ծնողների հետ ճիշտ համագործակցության միջոցով£ Նորանոր ծրագրեր, բազում չիրականացած ցանկություններ էլ կան, որ ժամանակի ընթացքում գուցե իրագործվեն, բայց ծրագրեր ու որոշումներ էլ կան, որոնք իրագործելուց առաջ լրջորեն խորհել է պետք, հանգամանորեն վերլուծել դրանց նպատակահարմարությունը£ Որքանո՞վ է նպատակահարմար, ասենք, ավագ դպրոցի տարանջատումը հիմնական դպրոցից£ Բազմափորձ մանկավարժն այդ հարցում շտապողականությունն անթույլատրելի է համարում, չէ՞ որ այդ տարանջատումը ոչ միայն տեխնիկական բարդություններ է առաջացնելու£ Տարածքի մի քանի դպոցներից մեկն ավագ դպրոց դարձնելով` ծագում է նախ երթևեկության խնդիր. իր բնակավայրին մոտ դպրոցը հաճախելու փոխարեն, վերջին երկու տարին աշակերտն ստիպված պիտի հաճախի ավելի հեռու դպրոց£ Բացի այդ, հայտնվելու է նոր միջավայրում` նոր ուսուցիչներ, նոր ընկերներ ու դրանից բխող տարատեսակ բարդություններ, որոնք մինչև հաղթահարի, մինչև հարմարվի նոր պայմաններին, դպրոցն ավարտելու ժամանակը կգա£ Ինչևէ£ Հարցի լուծում անշուշտ միշտ էլ կարելի է գտնել` եթե մարդն իր գործը սիրով է անում, աշխատում է հույս ու հավատով, լավատեսությամբ լեցուն£

Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ