ԵՎՐՈՊԱՆ ԿՆԵՂԱՆԱ...


Երկրի տնտեսական վիճակը անշուշտ կախված է նաև հարևան երկրների հետ ունեցած հարաբերություններից և ընդհանրապես արտաքին առևտրական կապերից: Այս տեսանկյունից` Հայաստանի համար գործընկերների այլընտրանքը մեծամասամբ երկճյուղ է. Եվրոպա և Ռուսաստան: Ո՞րն է մեր երկրի համար վերջին ժամանակներում նախընտրելի: Վերը նշված և դրանց հետ ուղղակիորեն առընչվող հարցերը մանրամասնելով` Հայ-եվրոպական տնտեսական քաղաղականության և իրավաբանական խորհրդատվության կենտրոնի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը փաստում է, որ ինչպես անցած հինգ տարիների ընթացքում, 2007-ին նույնպես Հայաստանի արտաքին առևտրի ամենախոշոր գործընկերը Եվրամիությունն է եղել: Այս տարի եվրոպական ներդրումների ծավալը 18 % է, իսկ Ռուսաստանինը` 50,4 %: Նախ և առաջ հայ ժողովրդի «գրպանների հիշողության» մեջ դեռ թարմ է «ԱրմենՏելի» քաղաքականությունը` իրենց մենաշնորհային հնարավորությունների շահարկմամբ ու չարաշահմամբ: Իսկ նման գործընկեր չունենալը, թերևս ավելի շահեկան կլիներ երկրի համար: Իհարկե, ընդունելի է Տիգրան Ջրբաշյանի այն տեսակետը, որ` - Եվրաինտեգրում ինքնանպատակ չէ, այլ գործիք պետք է դառնա տնտեսական բարեփոխումներ անցկացնելու համար: Չի կարելի թերագնահատել այդ գործիքի ազդեցությունները և հետևանքները: Բայց Ռուսաստանը մեր ռազմավարական վաղեմի դաշնակիցն է և հզոր ռեսուրսների տեր է: Ուրեմն, եթե ոչ նրան, ապա էլ ո՞ւմ պետք է նախապատվությունը տալ: Դրանից բացի ռուսական ֆինանսավորումների դեպքում` Հայաստանին չի պարտադրվում ինչ-ինչ անցանկալի երևույթները օրինաչափ դարձնել` ազգային նկարագիրը շրջանցելու պայմանով անգամ: Ինչևիցե, արտաքին կապերը վճռորոշ դեր են խաղում, սակայն առանց կայուն արդյունաբերության, ի՞նչ տնտեսական զարգացման մասին կարող է խոսք լինել: Վերջին 15 տարիների ընթացքում մաքսիմալ օգտագործեցինք իներցիոն զարգացման հնարավորությունը, մեր արդյունաբերական ակտիվների` «սովետից» մնացած ժառանգությունը: Եվ երբ որ սկսվեցին մեր մրցակցային առավելությունները, մասնավորապես էժան դրամը սկսեց ամրանալ, մեր արդյունաբերությունը հանդիպեց մի պրոբլեմի. էքստենսիվ զարգանալու հնարավորություն չկա: Պետությունը այսօր պատրաստ չի բարդ տեխնոլոգիաներ կիրառել` խթանելու այս կամ այն ոլորտը: Մենք դեռ պետք է ձևավորենք ինստիտուցիոնալ այնպիսի համակարգ, որը ի վիճակի լինի հետագայում իրականացնել երկրի տնտեսական քաղաքականությունը: Ցավոք, այսօր այդպիսի համակարգ չենք ձևավորել. առայժմ դեռ կառուցման փուլում ենք: Այո, տնտեսության զարգացմանը հզոր խթան է պետք. անշուշտ` արդյունաբերության նոր շունչ տալու պայմանով: Հուսանք, որ կարվի հնարավորը` այս ուղղությամբ նոր ծրագրեր կյանքի կոչելու:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ