Նոր խառնաշփոթ` Դաշինքում


Ինչո՞ւ է Լեհաստանի նախկին նախագահը կոչ անում Հյուսիսատլանտյան դաշինքում ընդգրկել Ռուսաստանին: - Ժամանակն է մտածել` ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցության մասին,- շատերի համար տարակուսելի այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ալեքսանդր Կվանևսկին` ամերիկյան Bipartisan Policy Center-քաղաքական ինստիտուտում: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ն պետք է բարեշրջվի «ոչ միայն Ատլանտիկայի պետություններ ընդգրկող Կոլեկտիվ անվտանգության կազմակերպության ուղղությամբ»: Էքս նախագահի արտասովոր այս ելույթը այսպես է մեկնաբանում ռուս վերլուծաբան Ալեքսանդա Պիկաևան. - Ըմբռնումով պետք է վերաբերվել Կվանևսկու այդ ելույթին: Դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդարձակվելը լեհական սահմաններում սրել է իրավիճակը: Ակնհայտ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում արևելաեվրոպական երկրների (ինչպես Վրաստանն ու Ուկրաինան) ընդգրկմամբ, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմ է նախապատրաստում: Այս պարագայում Լեհաստանի անվտանգության հնարավոր միակ երաշխիքը Կվանևսկին համարում է Դաշինքում Ռուսաստանի ընդգրկումը: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին ՌԴ-ի անդամակցությանը` կարծում եմ, որ մոտ ապագայում դա անիրականանալի է: Դաշինքի անդամ երկրների մեծ մասը, և առաջին հերթին ԱՄՆ-ն, դեմ են դրան: Չնայած` հեռանկարում հավանաբար ՆԱՏՕ-ն կվերանայի Ռուսաստանի հանդեպ իր վերաբերմունքը և կցանկանա հանձին նրա ոչ թե թշնամի, այլ դաշնակից տեսնել: Ի դեպ` Լեհաստանի նախկին առաջնորդը Ռուսաստանից զատ նաև Ճապոնիային, Ավստրալիային և Հարավային Կորեային է առաջարկել միավորել Հյուսիսատլանտյան դաշինքում: