«Ավանգարդ»-ը 85 տարեկան է


Մայիսի 5¬ին «Ավանգարդ» անկախ պարբերաթերթը դարձավ 85 տարեկան£ Հայաստանյան լրատվամիջոցների մեծ ընտանիքում իր ուրույն դեմքը պահպանելով և սկզբունքներին հավատարիմ` իր կենսագրությունն է շարունակում թերթը` չերկնչելով դժվարութ յուններից£ ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն ՓԱՄԲՈՒԿՅԱՆ - Ի սրտե շնորհավորում եմ «Ավանգարդ»-ի խմբագրակազմին` թերթի 85-ամյա հոբելյանի կապակցութամբ: Մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ, կամք և տոկունություն` լրագրողի դժվարին աշխատանքում: «Ավանգարդ»-ը լույսընծայման օրից առաջամարտիկի դիրքերում էր և մինչ օրս հավատարիմ է մնացել անվանն ու որդեգրած սկզբունքներին: Հուսով եմ, որ այսուհետ ևս, թերթն արժանապատվորեն կշարունակի իր առաքելությունը` մնալով լրագրության անդաստանի, հիրավի, ավանգարդի բարձունքում և լավատեսության լույսի իր կերոնն անմար կպահի մեր նորանկախ երկրի կայացման ճանապարհին: ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել ՎԱՐԴԱՆՅԱՆ Շնորհավորում եմ «Ավանգարդ» թերթի հոբելյանը: Իր գոյության 85 տարիների ընթացքում «Ավանգարդը» մեծ դեր է ունեցել երիտասարդ սերնդի դաստիարակության գործում, Հայաստանում ձեւավորել է լրագրության հարուստ ավանդույթներ: Առանձնապես գնահատելի է այն փաստը, որ թերթը կարողացավ դիմագրավել հասարակարգի փոփոխության մարտահրավերին, գտնել իր նոր ասելիքը` հաղթահարելով բոլոր դժվարությունները: «Ավանգարդի» կոլեկտիվին մաղթում եմ ամենայն բարիք, երջանկություն եւ առողջություն, նորանոր ստեղծագործական նվաճումներ: ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Ավանգարդի» 85-ամյա պանծալի տարեդարձի կապակցությամբ ընդունեցեք, խնդրեմ, անկեղծ ու ջերմագին շնորհավորանքներս: Ութուկես տասնամյակ շարունակ «Ավանգարդը» հայ լրագրաշխարհում զբաղեցնում է իր պատվավոր տեղը` պահպանելով սեփական ձայնը, ուրույն դիմագիծը և հավատարիմ մնալով անաչառ ու համակողմանի տեղեկատվություն հաղորդելու իր առաքելությանը: Նրա էջերից ընթերցողները պարբերաբար քաղել ու քաղում են հասարակական-քաղաքական, տնտեսական, սոցիալական, գրական-մշակութային կյանքի ամենատարբեր խնդիրների շուրջ ճշմարտացի արծարծումներ, հրատապ թեմաներ և ուշագրավ վերլուծություններ: Հայ մամուլի առաջնեկին, նրա անձնակազմին, թղթակիցներին ու ընթերցողական լսարանին մաղթում են քաջառողջություն, երկար ու բեղմնավոր ճանապարհ և ստեղծագործական նոր խիզախումներ: Մայիսի 5. օր ծննդյան, օր հիշատակումի, օր ավետյաց ու խորհրդալի... Այդպես Է մեզ համար: ժամանակի հոլովումի մեջ պետական տոներ են փոխվում ու փոփոխվում, վերացվում, նորացվում, մոռացվում կամ անտեսվում: Հարափոփոխ ժամանակի մեջ, բայց ոչ նրանց հոգում, ում համար ծննդյան օրը շիրիմ չի ունենում: 1923-ի մայիսի 5-ը ծննդյան օր Է հարատևումի սկիզբ մնալու աներեր մեր ցանկությամբ: «Ավանգարդի» ծննդյան օրը այդ խորհուրդն ունի, իսկ բոլոր տարիների ավանգարդցիների համար կրկնակի խորունկ ու խորհուրդն ունի, իսկ բոլոր տարիների ավանգարդցիների համար կրկնակի խորունկ ու խորհրդավոր է դառնում ութ ու կես տասնամյակի խորհուրդը: Շտապում ենք ավետել` ապրում է թերթը: Ապրում է, քանզի ընձյուղներ ունի: Քանի-քանիսի¯ առջև անվթար երթի կանաչ լույս է վառել «Ավանգարդը», քանի-քանի թոթովանքներ հաստատուն ձեռագիր դարձրել: Գորովագութ մոր շռայլությամբ փայփայել, նորելուկների երերուն քայլերն է հսկել (ու հսկում է այսօր էլ) եւ Սիրող մոր հպարտությամբ բաշխել է իր զավակներին` ուրիշ օջախներ է ուղարկել, որ շենացնեն լրագրության անդաստանը: Թերթը պահպանելը աշխատանք չէ մեզ համար, հոգու պարտք է, որդիական երախտիք և ծնողի պարտավորվածություն Ամենակարևորը` չենք հասցրել չարանալ: ժամանակ չունենք: Եվ ինչպես չարանալ, երբ այսօր երջանկությունն ունենք ավետելու «Ավանգարդը» 85 տարեկան Է: Իր բոլոր տարեկիցների նման նա Էլ հոգատարության կարիք ունի, բայց ոչ թե խաղաղ ու ապահով ծերություն վայելելու, այլ երիտասարդական իր ավյունը սերունդներին ներարկելու և ամեն սերնդի հետ նորոգվելու... «ԱՎԱՆԳԱՐԴ» n 16 տարի առաջ մայիսի 5-ին ստեղծվել է Ռազմական ոստիկանությունը n 1949-ի մայիսի 5-ից սկսել է գործել Եվրախորհուրդը: n 1988-ի մայիսի 5-ից` Էվերեստի գագաթից I հեռուստահեռարձակումը ամբողջ աշխարհում: n 1891-ի մայիսի 5-ին Պյոտր Չայկովսկու մասնակցությամբ Նյու Յորքում բացվել է հռչակավոր Քարնեգի հոլլը: n 1821-ին Սուրբ Հեղինե կղզում մայիսի 5-ին իր մահկանացուն կնքեց Նապոլեոնը: n Իսկ 100 տարի առաջ, նույն օրը, I անգամ հայտնվեց ֆրանսիական ամենահայտնի օծանելիքը` «Շանելը»: n 1842-ի մայիսի 5-ին Պյատիգորսկից հայրենի գյուղ` Պեմզայի նահանգի Տարխան գյուղ տեղափոխվեց Լերմոնտովի աճյունը (Լերմոնտովո): n 1912-ին Ստոկհոլմյան օլիմպիական խաղերին մասնակցում էին նաև 1911-ին համահայկական խաղերում հաղթանակած 2 հայ մարզիկ` Վահրամ Փափազյան և Մկրտիչ Մկրյան անուն-ազգանունով: