Սա էլ է եկեղեցի


Ավելի ճիշտ կլիներ այս խմբավորումը անլուրջ ջահելների հավաքատեղի համարել, սակայն սրանք իրենց եկեղեցի են հորջորջում. «ծխականներն» էլ իբր պայքարում են խտրականության դեմ ու քարոզում են բարեգործություն և զվարճանքներ: Բայց թե ինչո՞ւ են իրենց «կրոն» հռչակում. այն էլ` հումորային «բեկոն» անունով: Հա, նաև ընդգծում են, որ իրենց խմբավորումը ծնվել է աթեիստների մի կատակից:

Լաս-Վեգասում գործող բեկոնի միացյալ եկեղեցին գրեթե նման չէ կրոնական կառույցներին: Այնտեղ չկան հոգևորականներ, ժամերգություններ: Ճիշտ հակառակը. բեկոնը ձգտում է ապացուցել կրոնների անհեթեթությունը: Եվ իր գոյության մի քանի տարիների ընթացքում երիտասարդ այս աղանդը կարողացել է հավաքագրել ավելի քան 4 հազար հետևորդներ, որոնց քանակը շարունակում է ավելանալ (տեղեկացրել է LentΖ.ru-ն):

Բեկոնցիներն ամեն պատեհ առիթով հիշեցնում են, թե իրենք բոլորովին նպատակ չունեն վիրավորել կամ քննադատել որևէ կրոն, թեև դրանք բոլորն էլ մերժելի են իրենց համար: Բայց ահա քրիստոնեական 10 պատվիրանները նմանակելով` սրանք իրենց աշխարհիկ 9 կանոներն են մշակել` 1. Եղեք թերահավատ, 2. Հարգեք սահմանները, 3. Ընդհանուր կանոն համարեք աստվածամերժությունը, 4. Կրոնավորությունը համարեք ընդհանուր նորմ, 5. Զվարճացեք, 6. Եղեք լավը, 7. Եղեք շռայլ, 8. Գովաբանեք բեկոնը խոզապուխտը, 9. Վճարեք հարկերը:

3-րդ և 4-րդ «կանոնների» իրարամերժությունը կարծես հուշում է, որ սրանք այնքան էլ «անմեղ աթեիստներ» չեն: Այդուհանդերձ, «կրոնի անհեթեթության» հիմնաքար կարող են դառնալ: