Վարկածային հավանականություն կամ հավանական վարկած


Վերստին շրջանառվում է այն վարկածը, որ 1939 թ. օգոստոսին Ադոլֆ Հիտլերն ամենայն հավանականությամբ Մոսկվայում հանդիպել է Ստալինին և մասնակցել Մոլոտով-Ռիբենտրոպ դաշնագրի ստորագրմանը£ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին գրքի հեղինակ Ալեքսանդր Օսակինի այս վարկածը հիմնված է խորհրդային արխիվներում վերջերս հայտնաբերված գերմանական պատվիրակության կազմի ցուցակների վրա£ Այդ պատվիրակությունը 1939¬ի օգոստոսին ու սեպտեմբերին ուղեկցել է նացիստական Գերմանիայի արտգործնախարար Իոահիմ ֆոն Ռիբենտրոպին` Մոսկվա կատարած այցերի ընթացքում£ Պատմաբանը պարզել է, որ պատվիրակության առնվազն 8 անդամները Հիտլերի մերձավոր շրջապատից են եղել. օդաչուն, լուսանկարիչը, համհարզը, հանձնակա տար սպան, բժիշկը և սղագրողը£ Պատվիրակության անդամների ցանկում ընդամենը 2 կնոջ անուն է գրված` «օրիորդ Էդիտ Կրյուգեր»` առանց պաշտոնի մասին նշման և «քարտուղարուհի Հիլդա ֆոն Զեյեֆ»£ Օսակինը, թերևս ոչ առանց հիմնավորվածության, ենթադրում է, որ այդ կանայք կարող էին լինել ֆյուրերի կինը` Եվա Բրաունը և վերջինիս քույր` Իլզե Բրաունը£ Իր այս համոզմունքը պատմաբանը հիմնավորում է արխիվային լուսանկարներով ու կինոժապավեններով, որոնց ամրագրած անձանցից երկուսն էլ նման են Հիտլերի գլխավոր խորհրդականներին` նացիզմի գաղափարախոս Կարլ Հոսուսհոֆերին և մարշալ Վիլհելմ Կեյտելին, որոնց Մոսկվա գալու մասին մամուլում որևէ հիշատակում չի եղել£ Իհարկե այս վարկածը հերքողներ էլ կան£ - Իմ կարծիքով դա զառանցանք է£ Ինչո՞ւ Հիտլերը պետք է Մոսկվա գնար£ Ստալինին հանդիպելու համա՞ր£ Բայց այդպիսի փաստերը չեն թաքցվում, առավել ևս 70 տարիների ընթացքում,¬ Ինտերֆաքսին ասել է նշանավոր պատմաբան Արսենի Ռոգինսկին£ Այսուհանդերձ Օսակինն իր տեսության համար բազմաթիվ հիմնավորումներ ունի£ Փաստորեն, Մոլոտով-Ռիբենտրոպ դաշնագրով Ստալինն ու Հիտլերը արևելաեվրոպական երկրները բաժանել էին` ըստ գերմանական ու սովետական հետաքրքրությունների£ Հենց այդ համաձայնագիրը վճռական դեր խաղաց, որպեսզի նույն` 1939¬ի սեպտեմբերի 1¬ին հարձակվի Լեհաստանի վրա` սանձազերծելով 2¬րդ աշխարհամարտը£ Հիշեցնենք, որ նացիստական Գերմանիայի և սովետմիության արտգործնախարարների կողմից վավերացված և հենց նրանց անունները կրող դաշնագիրը 2 փաստաթուղթ է ներառում. չհարձակվելու պայմանագիր և ԽՍՀՄ ու Գերմանիայի միջև սահմանների ու բարեկամության պայմանագիր£