Ռադիոտեղորոշիչները վախեցրել են վրացիներին


Վրաց կառավարության մի պաշտոնյայի հավաստիացումներին հղում կատարելով, բրիտանական The Daily Telegraph թերթը տեղեկատվություն է տարածել, որ ՌԴ¬ն ռադիոտեղորոշիչ սարք է տեղակայում Հարավային Օսեթիայի ռազմական հենակետում£ Թբիլիսիում համոզված են, թե դա վկայում է, որ Մոսկվան պատրաստվում է հարձակվել Վրաստանի վրա£ Վրացական կողմի կարծիքով` Ցխինվալում տեղադրված ռադիոլոկացիոն այդ սարքը լուրջ սպառնալիք է իրենց երկրի անվտանգությանը£ Այն Ռուսաստանին հնարավորություն կտա ոչ միայն հետևել ինքնաթիռների թռիչք-վայրէջքներին, այլև լսել բջջային հեռախոսներով տարվող բանակցություններն ու Կովկասի տարածքում հաղորդակցության այլ միջոցների ազդանշանները£ Ասել է թե` ՌԴ¬ն նախապատրաստվում է օգոստոսյան դեպքերի կրկնությանը` հիմնավորում են Վրաստանում£ Ռուսական կողմն էլ հենց նույն տրամաբանությամբ, բայց հակառակ փաստարկումն է ներկայացնում` պնդելով, որ ռադիոտեղորոշիչը նախատեսված է` կանխելու 2008 թ. օգոստոսյան դեպքերի կրկնությունը, երբ Վրաստանը հարձակվեց Հարավային Օսեթիայի վրա£ Ինչպես նշում է MK¬ն` ռադարի հայտնվելը զարմանալի ու արտառոց չէ. դրա գոյությունը տրամաբնական է£ Նախ, ճանաչելով Հարավօսիայի ու Աբխազիայի ինքնորոշումը, Ռուսաստանը պարտավորվել է պաշտպանել նրանց£ Բարեկամության և համագործակցության պայմանագրեր կնքելով` ՌԴ¬ն օրինականացրել է այդ հանրապետություններում իր ռազմական ներկայությունը և այնտեղ իր ռազմաբազաները տեղակայել£ Հարավային Օսիայում տեղակայված են շուրջ 4 հազար զինծառայողներ£ Ռադիոտեղորոշիչի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև Վրաստանի ռազմական ներուժի արագընթաց վերականգնմամբ. փորձագետների գնահատմամբ` այն արդեն հասել է նախկին մակարդակին£ Նույն հարավօսիական շրջաններում կենտրոնացված են վրացական ուժային կառույցները` 2500 մարդկանցով£ Ինչ վերաբերում է ռադիոտեղորոշիչներին, ապա այդ առումով էլ Վրաստանը ձեռքերը ծալած չի նստել£ Ինչպես հայտնի է, օգոստոսյան պատերազմի ընթացքում ոչնչացվել էին նրա բոլոր այդ սարքերը£ Բայց դեռ անցյալ տարի Թբիլիսիի Մախաթա սարի վրա վերականգնվել են 2008¬ին ռմբակոծությամբ ոչնչացված 11 ռադարները£ Այս տարի մարտին նոր տեղորոշիչ է հայտնվել Աջարիայում, որի կառուցմանը մասնակցել են ամերիկացիները£ Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսը նշել է` ռադիոտեղորոշիչի գործարկումն երկարաժամկետ ծրագիրն է ԱՄՆ¬ի, որն իրեն թույլ է տալիս Վրաստանի սահմանները պաշտպանել մաքսանենգներից£ Սակայն դա ոչ մեկի չպետք է մոլորեցնի. փորձագետների կարծիքով սարքը տեղադրված է` Աբխազիայի և Հարավօսիայի տարածքների հսկողության նպատակով£ Դրա հնարավորությունները թույլ են տալիս հսկել նաև Հյուսիսային Կովկասի անցուդարձը£ - Այնպես որ, ինչ¬որ ժամանակ ֆրանսիական Բուրբոնների տոհմի ներկայացուցչի արտահայտած մի միտքը լիաչափորեն կարելի է վերագրել վրացական քաղգործիչներին` «Նրանք ոչինչ չեն մոռացել և ոչինչ չեն սովորել»,¬ եզրահանգում է թերթը£