Հայկական բարեկրթություն


Հարգելով «Դելփյան խաղերի» կազմկոմիտեի փոխնախագահ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խնդրանքը` հղված ԶԼՄ¬ների ներկայացուցիչներիս ԱՊՀ մասնակից¬պետությունների երիտասարդական VI բաց «Դելփյան խաղերի» հայաստանյան մեկնարկի նախօրեին, հավատարմագրվում եմ լուսաբանելու լայնամասշտաբ իրադարձային այդ միջոցառման հագեցած ընթացքը£ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կազմակերպված մամլո վերջին ասուլիսին ստանալով տեղեկատվական փաթեթը` մասնագիտական խղճի մտոք ջանում եմ հնարավորինս շատ անմիջական տպավորություններ քաղել միաժամանակ 19 անվանակարգերում անցկացվող երկօրյա մրցույթից£ Կարևորելով քաղաքականության մշակույթի մարտավարության այս դրսևորումը ԽՍՀՄ փլուզումից հետո թշնամալու աստիճան միմյանցից խորթացած ժողովուրդների նոր սերունդներին մտերմացնելու տեսակետից` երթևեկում եմ Երևանյան կրկեսից դեպի «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, Սունդուկյանի անվան թատրոնից` Տիկնիկային ու ԵՊՀԹ (ընդամենը 4 մրցակիցներով կայացել էր արդեն «դերասանական արվեստ» անվանակարգում մրցույթը, որում, ի ցույց դրած ձիրքով, ոսկե մեդալի «չէր ձգել» ոչ ոք)£ Առավելապես տպավորված «կրկեսը բեմի վրա», «ժողովրդական պար» և հատկապես «մնջախաղ» անվանակարգերում տեսածս ելույթներով` փորձում եմ «Դելփյան խաղերի» մամուլի կենտրոնից սպառիչ տեղեկատվություն ստանալ մրցութային հանձնախմբերի վերջնական որոշումների մասին£ Ապարդյուն£ Որևէ մեկին չեմ գտնում «շտաբ¬կայան» համերգաս րահում£ Անձնական ծանոթություններիս ընձեռած կցկտուր լրատվությունն ամբողջացնելու ակնկալությունս ի չիք է լինում, երբ «Անի Պլազայում» անցկացվող գիտա¬գործնական համաժողովի մի քանի զեկուցում լսելուց հետո կրկին ոտք եմ դնում «շտաբ-կայան»£ Անհեթեթ դեգերումներս ավարտվում են «Դելփյան խաղերի» բացման բարձրաճաշակ հանդիսության բեմադրիչ, «մնջախաղ» անվանակարգի հանձնախմբի նախագահ Ժիրայր Դադասյանի հետ պատահական հանդիպումով£ Նա հուսադրում է, որ փակման հանդեսում կարող եմ ոչ միայն հաղթողներին մեկտեղված գտնել, այլև նրանց կարողությունների տարբեր արտահայտություններն արժևորել սեփական սրաչք ընկալմամբ£ Բայց քանի որ «շտաբ¬կայանում» իմ մասին իսպառ մոռացել էին (մեն մի զանգի եմ «արժանացվել», չգիտես ինչու), հրավեր չեմ ստանում մարզահամերգայինի հանդիսության և, մարած խանդավառությամբ, որոշում եմ հրաժարվել ժողովածս տեղեկություններն ամփոփելու մտադրությունիցս` ընդունելով «Անի Պլազա»¬ում ստացածս «Չինաստան. հյուսիսային լայնության 300» լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը մասնակցելու հրավերը£ Ինձ համար, փաստորեն, «Դելփյան խաղերի» «Ճանաչիր ինքդ քեզ» կարգախոսն արդարացավ միանգամայն այլ, իր ամենատխուր ենթիմաստով` «Ճանաչիր հայկական անփոփոխ բարեկրթությունը»£ Համաժողովը զինվորական լրջախոհությամբ վարող Վիկտոր Կրիվոպուսկովը իր ուշագրավ ելույթում երբ արժանապատվորեն շեշտադրում էր ազգային դիմագծի պահպանման հանդեպ ԱՊՀ երկրներից միայն երեքի (ՌԴ, ՀՀ, Բելառուս) ունեցած նախանձախնդրությունը, հազիվ թե այս մասին կասկածեր£ Բազմիցս բախվելով ԶԼՄ¬ների ներկայացուցիչներին ցուցաբերված անվայելուչ վերաբերմունքին` այս նոր փաստից չեմ էլ ընկճվում£ Ափսոսում եմ միայն եռօրյա տապում վատնածս կենսական էներգիայի համար£ Ստացվում է, որ մենք հարկավոր ենք այս կամ այն միջոցառումը փակ աչքերով հանրաճանաչելու համար միայն£ Լուրջ վերլուծական անդրադարձներն այսօր գրոշի արժեք չունեն£ Գնահատելի են համացանցային լրատվության կամ պաշտոնական ուղերձների, մամլո հաղորդագրությունների ու բուկլետների տեքստերի տակ «անբասիր» ստորագրողները և հայհոյագրամոլները... Կեցցե° «ժողովրդավարական» մամուլի «ազատությունը»£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ