ԻՐ ԱՆՎԱՆ ՊԵՍ ՆՐԲԻՆ ԴԱԼԱՐԸ


Իր անվան նման` ինքն էլ դալար մի ոստ է` իրանահայ տոհմածառից ընձյուղված£ Ծնվել է Թեհրանում, ապրում է Միացյալ Նահանգներում ու սիրում է Հայաստանը. իրեն այստեղ հյուր չի համարում£ 22-ամյա Դալար Վարդանյանը ոչ միայն տիրապետում է իր մայրենի հայերենին, այլև շատ սիրում է հայ արվեստը ու սոսկ անտարբեր ընթերցող, հանդիսատես և ունկնդիր չէ£ - Փոքրուց սիրել եմ թատրոնը, և առաջինը հայրս նկատեց այդ հակումս£ Դեռ դպրոցում խաղացի իմ առաջին դերը` Հովհ. Թումանյանի «Բարեկենդան»¬ում£ Վերջերս էլ խաղում էի հորս հեղինակած ու նրա իսկ բեմադրած` «Ռաթևոսի հարսը պարել է ուզում» պիեսում£ Նաև երգում եմ. երգչախմբի անդամ եմ եղել, երգել եմ եկեղեցում£ Շատ եմ սիրում և հայերեն գրել ու ընթերցել,¬ պատմում է աղջիկը, և հայացքն ավելի է պայծառանում, ժպտուն աչքերն ավելի զվարթ են դառնում£ Իրանահայ Անահիտ Բարանի և Վաչիկ Վարդանյանի միակ զավակն է Դալարը ու այսօր հպարտ է, որ մտավորականների ընտանիքից է սերում£ - Հայրս լրագրող է, Թեհրանում խմբագրել է «Հույս» երկշաբաթաթերթը£ Նա ինքնաշխատությամբ է սովորել հայերենը£ Հորս աշխատասիրությունը, մորս ինքնամոռաց նվիրվածությունն ինձ անչափ պարտավորեցրել են գիտելիքներով զինվել£ Նրանցով ճանաչել Հայաստանը և հպարտ եմ, որ հայ եմ£ Պատմում է Դալարը, և առաջին իսկ խոսքից համոզվում ես, որ զրուցակիցդ խիզախ լինելու չափ անկեղծ է. այդքան անմիջական միայն համոզմունք ունեցողն ու սկզբունքայնության արժեքը գնահատողը կարող է լինել£ - Գուցե թե դժվարանամ ճիշտ ձևակերպել զգացածս£ Իրանը ծննդավայրս է, որի հանդեպ ջերմ զգացմունքներ եմ տածում£ Մի կարճ ժամանակ ապրել եմ Եվրոպայում, որտեղ հաճելի շատ հուշեր եմ կուտակել£ Ամերիկայում, ուր հիմա բնակվում եմ ծնողներիս հետ, կյանքի պայմաններն անհամեմատ ավելի լավ են, ավելի հանգիստ£ Բայց հոգևոր այն բավարարվածությունը չես ստանում, ինչը միայն հայրենիքում կգտնես£ Ու թեև այլ մասնագիտություն եմ ընտրել, բայց համոզված եմ, որ արվեստն է ամենալավ միջոցը` քո ինքնությունից չանջատվելու և հայրենիքից հեռու լինելով` նրա հոգևոր հարստությամբ ապրելու£ Չգիտեմ` ինչու է այդպես, բայց երբ Հայաստան եմ գալիս ու հայկական երաժշտություն լսում, մանավանդ` դուդուկի նվագ, անկախ իմ կամքից արտասվում եմ£ Այստեղ այնպիսի զգացողություններ եմ ունենում, որ ուրիշ տեղերում չունեմ£ Հավատացեք` այնքա¯ն կուզենայի գոնե ինչ¬որ ժամանակ, ինչ¬որ ձևով օգտակար լինել իմ ժողովրդին£ Չգիտեմ, թե երբ, բայց համոզված եմ, որ մի օր հայրենիք պիտի վերադառնամ, այստե°ղ պիտի ապրեմ,¬ ասում է Դալարը£ - Ինչպե՞ս ես վերաբերվում հայաստանաբնակ քո հասակակիցներին£ - Շատ լավ տպավորություններ ունեմ£ Ամենից ավելի ինձ հիացնում է նրանց տեղեկացվածությունը£ Ամերիկացի երիտասարդներն, օրինակ, Ամերիկայից բացի ուրիշ երկրների մասին այսքան տեղեկություններ չունեն£ Բայց Հայաստանում նրանք գիտեն ոչ միայն իրենց երկրի, այլև աշխարհի պատմության, քաղաքականության մասին£ Ինձ շատ ուրախացնում է նրանց հետաքրքրությունների լայն շրջանակը£ - Ասում ես` նաև գրել ես սիրում… Հայրդ ասում է, որ խորը երևակայություն ունես և տեսածիդ ու զգացածիդ մեջ հետաքրքիր ծալքեր ես գտնում, սիրում ես թափանցել երևույթների անտեսանելի խորքերը… - Այո, առանձին պահերի, երբ զգացմունքներս հորդում են, դրանք թղթին եմ հանձնում£ Ամենավերջին գրառումս Գառնիի և Գեղարդի տաճարներ կատարած այցելությունից ստացած տպավորությունների մասին է£ Հոգևորի, Աստծո հետ կապված իմ զգացմունքներն, իսկապես, խորն են£ Ես քրիստոնյա հայ եմ և հավատացած եմ, որ պետք է համոզված լինես հավատքիդ մեջ£ Շատ կարևոր է, բայց բավական չէ, որ ծնվել ես քրիստոնյա ընտանիքում և ծնողներդ քեզ մկրտել են Սուրբ հոգով£ Ի°նքդ պետք է ձգտես` աստվածային ճշմարտությունը որոնել£ Ես փորձել եմ և գտել այդ ճշմարտությունը£ - Եվ ո՞րն է այն£ - Ճշմարիտ հավատքը սոսկ կրոնական ծեսերը պահպանելը չէ. ամեն ինչ հոգով պետք է ընկալել և սրտի թելադրանքով գործել£ Ճշմարտությունն ինձ համար Հիսուս Քրիստոսն է և Սուրբ Գիրքը£ Չե°մ ընդունում որևէ աղանդ£ Ու համոզված եմ արդեն, որ կյանքում հանուն որևէ բանի պատրաստ չեմ ուրանալ Աստծուն£ Ասեմ ավելին. վստահ եմ, որ մարդն ամեն ինչի կարող է դիմանալ և գոյատևել` եթե հավատ ունի առ ճշմարիտ Աստված£ Հիրավի, իր անվան պես նորաբողբոջ այս շիվն առողջ արմատներ ունի, ու առանձնապես կարևոր չէ, թե ո՞ր հողուջրով է սնվել£ Նրան լսելուց հետո ակամա վերագտնում ես ազգային ինքնավստահությունդ, որ բարեբեր մի զեփյուռ ի վերջո, օրերից մի օր դեպ մայր Հայրենիք է ուղղորդելու հայ տարագիրների առագաստները£ Եվ, ամենակարևորը` միայն Հայրենիքը չէ, որ կարոտում ու սպասում է նրանց. Դալար Վարդանյանի նման անկեղծ հոգիներն էլ կարոտում են իրենց վերադարձի օրվան£

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ