Կարևորելով հայ զինվորի հետ շփումը, նա հավելում է.


- Արդեն կան սփյուռքահայ երիտասարդներ, ովքեր ցանկություն են հայտնել մի քանի ամիս ծառայել Հայոց բանակում: Սա լուրջ առաջընթաց է: Ծրագրի նպատակն է հայ երիտասարդին բերել Հայաստան, ծանոթացնել, հետաքրքրություն առաջացնել իր երկրի հանդեպ: ԵՎ պատահական չէ, որ վերջին օրը կրում է «Հրաժեշտ` վերադարձի ակնկալիքով» խորագիրը: Երկշաբաթյա հանդիպման ընթացքում փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի այստեղից հեռանան Հայաստան երկրի մասին շատ տեղեկացված: Հարկ է նշել, որ այդ ժամանակահատվածում և° հայ ընտանիքների, և° միմյանց միջև սերտ կապ է ստեղծվում: Հուսով ենք` Հայաստան աշխարհն ավելի իրական կդառնա նրանց համար, և ավելի հայացած կվերադառնան: Վերջում իր մտահոգություններով մեզ հետ կիսվեց Կանադայից եկած մեր հայրենակից Սոսի ՆԱԳԳԱՇՅԱՆԸ: Նա «Նարեկ» դպրոցի հայոց լեզվի և հայոց պատմության ուսուցչուհի է: Ի դեպ, դպրոցն ունի 400 աշակերտ: 20 տարի է, ինչ գործում է հայկական դպրոցը: Հիշյալ դպրոցից իր հետ կային 13-16 տարեկան 23 աշակերտ: Տիկին Նագգաշյանի կարծիքով, պատանիներն ու երիտասարդները, այնուամենայնիվ, Հայաստանից կհեռանան երկրի իրական պատկերն իրենց հոգում, մի բուռ հայրենիք իրենց սրտում ամբարած: ԵՎ ամենակարևորը` վերադարձի ակնկալիքով:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ