ՔԱՐՈԶԱՐՇԱՎԵՔ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ԳՈՐԾԵՐՈՎ


Գուցե որոշներին դուր գա ու մինչև անգամ ձեռնտու համարվի, իսկ մյուսները լսել անգամ չցանկանան այդ մասին, բայց ամեն մի նոր ընտրության կամ առնվազն նախընտրական շրջանի մեկնարկը նախորդի առաջացրած կամ երբեմն էլ թույլ շարունակությամբ երկարաձգվող օրինաչափությունների վրա է կառուցվում£ Ընտրական նման ելակետը ևս կարելի է առանձին մի օրինաչափություն համարել` այն հավելում¬պարզաբանմամբ, որ, համենայն դեպս, վերջին բոլոր ընտրություններից հետո զարգացումները նման ընթացք են արձանագրում£ Սակայն հաճախ էլ, ու դարձյալ ոչ պատահաբար, քարոզչության սկիզբը մեկի համար լավ, մյուսի համար էլ ուղիղ հակառակ իմաստով բեկումնային է դառնում£ Այստեղ կարելի է փաստել, որ չնայած քաղաքական դաշտն ինչպես միշտ, հիմա նույնպես պահպանում է հրաբխախառնարանի հետ համեմատվելու հնարավորությունը£ Բայց այնքանով, որ չկա գոնե մոտավոր պատասխանն այն հարցին, թե առաջիկա ընտրություններն ում համար ինչով են նշանավորվելու£ Իսկ անցյալի հարուստ փորձն առավելապես քաղուժերի վերջին պահին դիրքավորվելու, տեղն ու անելիքը որոշակիացնելու սովորության օգտին է խոսում£ Այսքանով հանդերձ, երբ գուցեև մի փոքր առաջ ընկնելով` նոր ընտրությունների թեման ենք շոշափում, ապա որոշ չափով էլ ստիպված ենք հետահայաց քննության առնել Նախագահի վերջին ընտրությունների նախընտրական զարգացումներն ու տրամադրությունները£ Թեև 2008¬ը որոշակի առումով տհաճությամբ է վերհիշվելու, բայցևայնպես իրադարձություններով հարուստ ընտրական ամիսները բավական հետաքրքիր օրինաչափություններ ի հայտ բերին, որոնք նույնպես չեն մոռացվի ու մինչև անգամ որոշ չափով գործելու են նաև առաջիկա ու ապագա ընտրություններում£ Մինչ այդ, սակայն, նշենք, որ ինչպես բոլոր ժամանակներում, հիմա նույնպես իշխանության գործերն «անքննելի» են£ Այսինքն, որևէ մեկը չի վիճարկում ու առաջիկայում նույնպես դժվար թե կասկածի տակ առնի տեսանելի իրողությունը` ապագա խորհրդարանում նույնպես Հանրապետականի ձևավորելիք քանակական մեծամասնության վերաբերյալ£ Այս առումով դժվար չէ նկատել, որ անգամ ընդդիմադիր շրջանակներում այս թեման բացարձակապես չի քննարկվում, ինչից կարելի է եզրակացնել, որ արմատականներն անգամ ՀՀԿ¬ի հերթական ու շռնդալից հաղթանակը այսօրվանից արդեն կասկածից վեր են համարում£ Ըստ ամենայնի` առաջիկա ընտրությունները որքան էլ 2008¬ի հետ համեմատվեն, այնուամենայնիվ ձևով ու բովանդակությամբ առավելապես ավելի ու ավելի են հիշեցնելու անհամեմատ փոքրամասշտաբ, ու դրանով իսկ շատ արագ մոռացված քաղաքապետական քվեարկությունը£ Եվ իրոք, շատ չանցած պարզ է դառնալու, որ հետզհետե սրվող նախընտրական պայքարն առավելապես երկրորդ տեղի համար է մղվելու` հնարավորինս բազմանդամ խորհրդարանական խմբակցություն ունենալու նպատակով£ Ու այստեղ իրենց ողջ հմայքով, առավելություններով ու թերություն ներով պայքարի կիզակետում են հայտնվելու Հայ Ազգային Կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստանը£ Հասարակությունն այս 2 ուժերին շատ լավ է ճանաչում` իրենց բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ£ Ու բոլորովին էլ պարտադիր չէ, որ նրանց միջև իսկապես քարոզչական թեժ պայքարի սլաքներն ուղղակիորեն միմյանց դեմ ուղղվեն£ Ավելին, արդեն իսկ կարելի է պատկերացնել, որ ՀԱԿ¬ը փորձելու է «ծվատել» իշխանությանն ընդհանրապես, իսկ Բարգավաճն, ինչպես սովորաբար, ձգտելու է ինքնուրույն և ուրիշներին քննադատելու փոխարեն իր կատարած գործերը ներկայացնելու «ոճի մեջ» մնալ£ Ի վերջո, ԲՀԿ¬ն այն կուսակցությունն է, որը, չնայած կարճ քաղաքական կենսագրությանը, մի քանի խոշորագույն ու անշրջանցելի հաղթանակներ է տոնել ու հիմա էլ նոր հաջողությունների լիարժեք հիմքեր ունի£ Մյուս կողմից էլ, եթե ուրիշ ոչինչ հաշվի չառնենք, ապա այն մեղադրանքները կամ ավելի ճիշտ դժգոհության չափաբաժինը, որ սովորաբար ցանկացած իշխանության է հասցեագրվում, այս անգամ էլ, թերևս, չի կարող շրջանցել նաև կոալիցիոն գործընկեր ԲՀԿ¬ին£ Հենց այս հաշվարկով էլ, հավանաբար, առաջիկա նախընտրական շրջանում Բարգավաճը նրբանկատորեն փորձելու է զատվել իշխանությունից£ Ինչ վերաբերում է ՀԱԿ¬ին, ապա նա գուցե միայն այս առումով է ավելի շահեկան վիճակում£ Կոնգրեսը հնարավորություն ունի իր մեծ ձախողմանը հաջորդած տարիները փնովելով, նոր քարոզարշավը «Բա որ ասում էինք...» հռետորական հարցադրման շրջանակներում կառուցել£ Մյուս կողմից էլ, Լևոն Տեր¬Պետրոսյանի մուտքով պայմանավորված, քաղաքական դաշտում «սանիտարական հատումների» հաջողությամբ պսակված գործընթացը իներցիայի ուժով հիմա էլ ՀՀՇ¬ին է հասել£ Եվ այս առումով բավական կարևոր է նաև, թե ինչով և երբ կավարտվի ՀԱԿ առանցքային կուսակցությունում սկսված քայքայումը... Իսկ մինչ ՀՀՇ առաջիկա համագումարն ու նրա շուրջ ընթացող ուշագրավ զարգացումների ավարտը, դարձյալ անդրադառնանք դեռևս նախորդ ընտրութ յուններում «մեկնարկած» «մաքրման» ձեռնարկին, քանի որ (ինչպես նշեցինք), այն անխուսափելիորեն իր ազդեցությունն է ունենալու նաև առաջիկա ընտրությունների վրա£ Նախագահի ընտրություններին հաջորդող շրջանում միայն սևն ու սպիտակը զանազանող հավկուրությունը մոռացվել, սակայն բովանդակային առումով ազդեցությունը մեծամասամբ չի կորցրել£ Այսչափ որոշակի բաժանումը որքանո՞վ է ցանկալի կամ ոչ` այլ խոսակցության թեմա է£ Սակայն բաժանման հետևանքներն անխուսափելի են լինելու նաև առաջիկա քվեարկության արդյունքների ձևավորման գործում£ Այս առումով երբեմնի ծանրակշիռ դերակատարություն ունեցող առանձին քաղուժեր իրենց բաժին «ճաշը կերել են»` կա°մ Նախագահի ընտրությունների քարոզարշավի շրջանում, կա°մ անմիջապես քվեարկությունից հետո` երկու բևեռների հանդեպ սեփական նախապատվությունները հստակեցնելու փորձերի շրջանում£ Ավելի քան ճակատագրական համարվող անցած, բայց չմոռացվող այս խնդիրը երկրորդ էշելոնին առաջիկա քարոզարշավում նույնպես հանգիստ չի տալու£ Եվ սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ որևէ քարոզչական հնարք, ցանկացած ընտրական աներևակայելի աճպարարության փորձ, որևէ ռեսուրս կամ այս գործում ներդրվելիք գումարի ծավալ 2008¬ի հետևանքները նման քաղուժերի կենսագրությունից չի ջնջելու£ Իհարկե, դեռ մի կարգին չսկսված, նախընտրական արշավը դեռևս բազմաթիվ հարցականներով է ընտրազանգվածին ներկայանում£ Բայց սանիտարական հատումների «զոհ» դարձած հետին էշելոնի անխուսափելի պարտությունների շղթան այն բացառիկ հարցերի շարքում է, որոնք այսօրվանից արդեն առանց որևէ հարցականի (եթե չասենք, ամենայն որոշակիությամբ) են ներկայանում£ Եվ մեծ է հավանականությունը, որ ապագա խորհրդարանը արդեն ակնհայտ մեծամասնություններից բացի, ձևավորվի ևս 2-3 5 %¬անոց ուժերի ընդգրկմամբ£ Չբացառենք նաև մեծամասնական ընտրակարգով առանձին ընդդիմադիրների մուտքը ևս£ Այսուհանդերձ, հակառակ քաղաքական դաշտի չափից ավելի բազմակուսակցականացվածությանն ու ընտրություններին մասնակցելու մեծ ձգտումներին, եթե ամեն ինչ առկա սցենարների շրջանակում շարունակի ընթանալ, ապա նոր օրենսդիրում, վերը քննարկված օրինաչափությունների ազդեցությամբ, առաջատար երկյակը կարծես արդեն հայտնի է£