Լավը` սողանքի տակ մնաց


Վիճակագրության ծառայությունից հայտնում են, որ ունեն երկու տեղեկություն: Մեկը` լավ, մյուսը` վատ: Լավն այն է, որ ճակնդեղը և կաղամբն էժանացել են: Վատը` որ թանկացել են շաքարավազը, ձուն, մսեղենը, կաթնեղենը և մի քանի տասնյակ կենսականորեն անհրաժեշտ պարենամթերքներ: Դրանց երկար ցուցակը շուտով կհրապարակվի` իր սողանքի տակ ճզմելով միակ «լավ» նորությունը: