Հա՞ որ...


Վերջին օրերի լրահոսի գլխավոր հերոսը դարձած Մարգար Օհանյանը վերջնականապես հասկացել է, որ ազատության շունչն ինքը տարիներ հետո է վայելելու ու իր մտերիմներին հավաստիացրել է, թե այն բումերանգը, որն Ալիկ Սարգսյանը նետեց իր ուղղությամբ, ինքն ամեն գնով հետ է ուղարկելու: Ըստ տեղեկությունների` ճանապարհային ոստիկանության նախկին պետը դատավարությունը սկսվելուց հետո որոշել է խոստովանել տեղի ունեցած չարաշահումների մասին ու ընդունել իր մեղքը: Փաստորեն, Մ. Օհանյանի դատը խոստանում է սենսացիոն բացահայտումներով անցնել, ու վերջինս, այլևս կորցնելու ոչինչ չունենալով, նախընտրում է ամբողջ համակարգի դիմակը պատռել: Ասում են, որ ձերբակալված պաշտոնյային հատկապես հանգիստ չի տալիս հարցը, թե ինչու ամեն ինչ հենց իր գլխին սարքվեց, երբ ողջ համակարգն է նույն վիճակում: Սպասենք հաջորդ պայթյունին