ԹՈՒՆԴ ԼԵՎՈՆԱԿԱՆԸ


Ոչ անհայտ Հովհաննես Հովհաննիսյանը, ով Կոտայքի մարզպետն էր, ապա արդեն Ազգային ժողովի` ամենից շատ ուղևորվող պատգամավորը, ինչպես պարզվում է, հիմա դարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտերմագույն բարեկամն ու զինակիցը: Ստրասբուրգում օրնիբուն հյուրանոցային իր համարում քեֆեր անող նախկին պատգամավորն այսօր մոլեռանդորեն քննադատում է գործող իշխանություններին և պաշտպանում Տեր-Պետրոսյանին: Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակներում էլ, հնազանդորեն կատարելով նրա հրահանգները, խորհրդարանի կուլուարներում քննադատում էր Տեր-Պետրոսյանին ու նրա եղբայր Թելմանին, ովքեր իբրև թե իրեն օր ու արև չէին տալիս: Այս մետամորֆոզը ոմանք բացատրում են այն հանգամանքով, որ Հովհաննեսին Տեր-Պետրոսյանը պաշտոն է խոստացել` իշխանության գալու դեպքում...