Նորից գլխաշորով


 

Եգիպտոսի պետական հեռուստատեսության կեսդարյա պատմության մեջ առաջին անգամ հաղորդավարուհին հեռուստաէկրանին հայտնվել է մուսուլմանական գլխաշորով:

Նախկինում` Հոսնի Մուբարաքի աշխարհիկ իշխանության ժամանակ, կիսապաշտոնապես արգելվել էր, որ կանայք եթեր դուրս գային գլխանոցներով: Նոր իշխանությունները վերացրել են այդ արգելանքը` վկայակոչելով այն իրողությունը, որ եգիպտուհիների երկու երրորդը գլխաշոր և փարաջա է կրում (euronews):