Կովը` մարզական պարգև


 

Հարավաֆրիկյան Հանրապետությունը չափազանց ինքնատիպ պարգևի է արժանացրել լոնդոնյան Օլիմպիադայում մեդալների արժանացած իր 6 մարզիկներին (4 թիավարներ և 2 լողորդ): Միջազգային մարզատոնին հաջող հանդես գալու համար նրանցից յուրաքանչյուրին «կշնորհվի»... մեկական կով: Անսովոր այդ նվերը հանձնելու է ձեռնարկատեր Յան Սկանելը:

Կովն, իհարկե, պաշտամունքի առարկա չէ ՀԱՀ-ում. ավելի շուտ ֆինանս է` յոթ հազար ռենդեր (700 եվրո) արժեցող խոշոր եղջերավորի տեսքով: Այն, օրինակ, կարելի է փոխանակել մսի հետ կամ միս դարձնել: Դա ևս ընդունված տարբերակ է: 100 մետրանոց գորտնալողի (բրաս) հաղթող Քեմերոն վան դեր Բուրգն ինքն է խնդրել, որ իրեն 140 կգ ապխտած (չորացրած) միս նվիրեն: Իսկ թիավարող Սիզվե Նդլովուն ցանկություն է հայտնել կենդանի կով ստանալ (գրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):