ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


 

Ականավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ով միշտ կանգնած է եղել ղարաբաղյան խնդրի ակունքների մոտ, այս օրերին մեծ զայրույթ ու ցավ է ապրում: Խոսելով վերջին իրադարձությունների մասին, նա ասել է.

- Այն, ինչ պետք է արվի` անմիջապես պետք է ընդունել Ղարաբաղի անկախությունը, որ սկսվի նաև այդ գործընթացն աշխարհով մեկ: Որովհետև պարզ էր, ու հիմա աշխարհին էլ պարզ դարձավ, որ հայերն Ադրբեջանի հետ մի պետության մեջ ապրել չեն կարող: Այսինքն` պետք է սկսել այդ գործընթացը. սկզբում պետք է մեր կառավարությունն ընդունի Ղարաբաղի անկախությունը և հետո, եթե մեր Արտաքին գործերի նախարարությունն ընդունակ է, ապա աշխարհով մեկ լրջորեն զբաղվի այդ խնդրով: Դա էլ կլինի մեր հզոր հարվածը Ալիևին:

Նշենք, որ Սոս Սարգսյանի այս կարծիքը կիսում են արվեստի ու գրականության շատ գործիչներ, ովքեր օրերս հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

 

Բազմաթիվ ռուս բանաստեղծներ հայ ընթերցողին ճանաչելի են դարձել Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆԻ բարձրարվեստ թարգմանությունների շնորհիվ: Այս անգամ ներկայացնում ենք շարք` Վլադիմիր ԲՈՅԱՐԻՆՈՎԻ պոեզիայից:

Վլադիմիր Բոյարինովը ռուսական պոեզիայի այսօրվա երևելի անուններից է, բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների հեղինակ, նաև` մանուկների համար:

Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ է, մի շարք գրական մրցանակների ու պարգևների դափնեկիր: Իր յուրաքանչյուր տողով, ամեն բառով Բոյարինովը հավատարիմ է ռուսական դասական պոեզիայի բարձր ավանդույթներին ու կենսահաստատ ուժ, դրական էներգիա է փոխանցում ընթերցողին:

օ օ օ

Ո´չ հրաշքներ եմ տեսել իմ ճամփին,

Ո´չ ինչ-որ վայրում գտել եմ գանձեր,

Բայց նոր օրվա հետ, վառ արշալույսին

Ինչ-որ լավ բան եմ միշտ սրտիս

բացել:

Առեղծվածայի´նն անհաս աստղերի,

Հավերժակա&undefined;´նը` երգերում մարդկանց,

Սոսափ-շրշյու&undefined;´նը ծառ ու թփերի

Լսել եմ վերին կարոտով անանց:

Իսկ թե դժվարին ի˜նչ նոր ճամփեքով

Խաղաղ, անխռով դեռ պիտի անցնեմ,

Ես հասկացել եմ անխաբ իմ մտքով,

Հասու եղել իմ հավատով վսեմ:

օ օ օ

Երբ ես ջահել ու հաջողակ էի,

Սատանայի´ց էլ չէի վախենում,

Վիրավորանքներն ու ցավերը իմ

Չէի հաշվում, շատ հե´շտ էի տանում:

«Բացվիր, Սեզա´մ»,-հենց

հնչում էր խոսքն իմ,

Ցանկացած դուռ լայն բաց էր իմ առաջ:

Չէի հավատում քո արցունքներին,

Չեմ հավատում և այսօր, անկասկած:

Ներիր, այս ցավը բույն հյուսեց լռին,

Թաքուն, աննկատ իմ ներսում փակվեց,

Հոգուս հատակին, ընդերքում խորին

Դանդաղ, աննկատ աղի փոխարկվեց:

Այնպես թանձրացավ, պինդ նստեց

իմ մեջ,

Որ նույնիսկ լինգով դժվար է պոկել,

Նա արդեն սիրո ազգականն է հենց,

Չի թողնի իրար ողջ հոգով տրվել:

Արի էլ ցավն այս չհիշենք երբեք,

Որ զիջենք իրար, չվիճենք կրկին:

Արի այսուհետ երբե´ք, էլ երբե´ք

Աղն այս չցանենք մենք մեր վերքերին:

օ օ օ

Թանձրանում է տրտմությունը

աչքերիս մեջ,

Մեղավոր իմ ժպիտի խոր

կիրճում թաքուն.

Պե&undefined;տք չէ ոչ մի ինքնաձաղկում.

մեզնից առաջ

Մեր մեղքերը նախանշված են երկնքում:

Ծիածանի տակ երջանիկ իմ ժպիտի

Շփոթմունքն է աչքերիցս հանկարծ

ցայտում.

Պետք չէ տանջվել. միևնույն է,

մեզնից առաջ

Մեր սխալներն ուղղված են հենց

երկնքում:

օ օ օ

Ի՞նչ է եղել սկզբում` ես չեմ հիշում,

Ու չգիտեմ` ի՞նչ կլինի դեռ վերջում:

Երանորեն պառկած եմ այս լողափին,

Ինչպես բակում մեր` մանկության

օրերին:

Հետևում եմ վարքին մոլոր մժեղի,

Որսում եմ գոլ ջրաշիթերը աղի:

Եվ այս ափը , որ ինձ դուր է եկել շատ,

Սիրում եմ իմ վերջին սիրով անարատ:

Մանրահատիկ, տաք ավազին

մեկնվում,

Հուզվում եմ ես, քաղցր-ցավոտ

արտասվում:

Ի՞նչ կլինի ինձ հետ,- ոչինչ չգիտեմ,

Ո´չ էլ ուզում եմ իմանալ ես արդեն:

ՍԻՐԵԼԻԻՍ ՀԵՏ

Ես ո´չ սիրված եմ, ո´չ էլ սիրում եմ,

Ցավն իմ կխեղդեմ բաժակում օղու,

Մոտիկ կալվածքն իմ հրի կմատնեմ

Ու անհայտ մի վայր կընտրեմ ապրելու:

Իսկ դու ապրի´ր քո բախտին ենթակա,

Իսկ դու մտքիցդ ինձ ընդմիշտ հանի´ր:

Ես այս աշխարհում վաղուց էլ չկամ,

Չեմ էլ եղել այս աշխարհում նանիր:

Տարօրինակ իմ նախնիքի նման

Ես էլ խենթությամբ կհաղթեմ թշնամուս,

Արջը սահնակիս լծած` կգնամ

Ձեռքը խնդրելու հարևանուհուս:

Ու թեկուզ մերժի, չընդունի նա ինձ,

Մեկ է, վայելք է անդորրն հունվարյան,

Վաղ առավոտյան իմ պատուհանից

Կհրճվեմ ուրախ շուրջպարով նոր ձյան:

Թե ինչու, ինքս էլ դեռ չիմանալով,

Ծառ ու թփի հետ կխոսեմ այգում:

Զգում եմ` ոնց է ճոխ շքախմբով

Սիրելիս հիմա ինձ մոտ սլանում:

Մուշտակն ընթացքում դու դեն կնետես

Ու նախասրահ կթռչես մեկեն.

«Հիմա´ր, գիտեիր` չե՞մ գտնելու քեզ»:

Եվ ես` հիմարս, քո դեմ կծնկեմ: