Միապետը կարևորում է

կանանց խորհուրդները


 

Որքան անսովոր ու փոքր-ինչ էլ ձևական է 21-րդ դարում թագավոր լինելը, նույնքան անակնկալ էր սաուդյան արքայի` կին-խորհրդականներ ունենալու որոշումը:

Այո, միապետի խորհրդականների խորհրդի անդամների 20 %-ը կանայք են լինելու: Միապետ և գենդերային պարտավորվածություն. տարօրինակ է, բայց արդեն փաստ` թեև արևմտյան դիտորդները շարունակում են չգոհանալ: Այդուհանդերձ, Աբդալա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդն ընտրում է իր 30 խորհրդատուհիներին (տեղեկացրել է ՀըԽ-ն): Այդ կանայք պետք է երկու պահանջի բավարարեն. 30-ից բարձր տարիք չունենան և պրոֆեսիոնալ բարձր իրազեկում ունենան:

Մուսուլմանուհիների իրավունքների ընդլայնման հեղափոխական այս քայլն Արևմուտքը լիարժեք չի համարում: Փորձագետները կարծում են, որ կանայք առայժմ չեն մասնակցելու քաղաքական կյանքին: Ու այդպես շարունակվելու է այնքան, քանի դեռ իշխանության մարմիններն ընտրվում են միապետի կողմից, այլ ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ:

Խորհրդատվական բարձրագույն խորհուրդը, որի նիստերին այսուհետ մասնակցելու են կանայք, Սաուդյան Արաբիայում գործում է 1992 թվականից: Փաստորեն դա առընթեր է կառավարությանը և օրենսդրական բնույթ ունի:

Չնայած պահպանողական իսլամիստական այս պետությունում մեկ տարի առաջ մուսուլմանուհիներին ընտրելու իրավունք է արտոնվել, սակայն նախկինի պես նրանց շատ արգելանքներ դեռ հանված չեն: Օրինակ, ավտոմեքենա վարող կինը մտրակահարվում է: