ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՇՈՒՐՋ


 

Հայաստանում ժողովրդական բանահյուսությունը մեծ թափով զարգացում է ապրում: Ստեղծվում են նորօրյա հեքիաթներ, առասպելներ, առակներ, առածներ... Այս յուրատիպ բանահյուսության մեջ կարևորագույն տեղ է գրավում քաղաքական «կանխատեսումը»: Ըստ այդ կանխատեսումների, առաջիկայում հրաժարական է տալու արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հրաժարականի պատճառն էլ լինելու է այն, որ Հունգարիայում դեռևս շաբաթներ առաջ հայտնի էր եղել Սաֆարովի արտահանձնման հարցը, մինչդեռ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունն անգործության էր մատնված:

Ըստ շրջանառվող լուրերի, Նալբանդյանը նշանակվելու է Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Արտգործ նախարարությունից, ի պատասխան մեր հարցման, պատասխանեցին, որ նման հարց օրակարգում չկա: Ավելին, ասացին, որ այս օրերին Նալբանդյանը պատրաստվում է հերթական գործուղման մեկնել:

Նշենք, որ Էդվարդ Նալբանդյանը 2008-ից ի վեր 431 անգամ հատել է ՀՀ սահմանն ու մեկնել արտասահման: Նա, այս առումով, շատ վաղուց գերազանցել է Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին: