Խորովված շուն` հրապարակում


Լոնդոնում կենդանապաշտպան PETA շարժման ակտիվիստները շան խորոված են պատրաստել Տրաֆալգարի հրապարակում (գրել է Metro թերթը):

Շնակերության կազմակերպիչներն անցորդներին անվճար բաժանել են խորովածը: Նրանց նպատակը, սակայն, շան միս քարոզելը կամ հյուրասիրությունը չի եղել: Միջոցառման վայրում մեծ նկարացուցանակը ազդարարել է` «Եթե չեք ուզում շուն ուտել, ինչո՞ւ եք խոզ ուտում: Բուսակե´ր դարձեք»:

Խորովածն էլ իրականում շան մսից չէր. կենդանապաշտպաններն այն պատրաստել էին սեյթան կոչվող բուսական սպիտակուցից: Այս կերպ փորձում էին ապացուցել, որ բուսական սնունդն ավելի համեղ է:

Լավ, կենդանապաշտպաններն արգելում կամ հորդորում են իրենց պաշտպանյալներին չուտել: Իսկ եթե հիմա բուսապաշտները պահանջեն բուսական սնունդ` պտուղ ու բանջարեղեն չուտել...

Կստացվի միայն մա՞րդն է անպաշտպան: Կարծես թե` այդպես էլ կա: