Նրանց մուսան կինը չէր


Աշխարհահռչակ այս մարդկանց, փաստորեն, կանայք չէ, որ ներշնչել են: Ընդհակառակը, նրանք նշել են, թե կանայք միայն խանգարում են իրենց` մեծ գործեր կատարել: Նրանք գիտակցաբար կամ սկզբունքորեն հրաժարվել են կանացից:

Նիկոլայ ԳՈԳՈԼ.ռուս գրականության դասական. Շատ պիտի ջանալ` Գոգոլի կենսագրության մեջ կանանց մասին որևէ հիշատակում գտնելու համար: Չափազանց բացահայտ է գրողի ֆիզիկական մենակեցությունը: Սակայն 20 տարեկանում մորը գրած նամակում Նիկոլայ Վասիլևիչը պատմում է ինչ-որ «հրեշտակի», «աստվածուհու» մասին: Եվ կենսագիրները, մանրազնին ծանոթ լինելով նրա կյանքի բոլոր մանրամասներին, հակված են պնդել, թե Գոգոլն իր համար պաշտամունք է հորինել, որպեսզի արտասահման մեկնի:

Գրողի կյանքում կանանց առնչվող երկրորդ դրվագը կապված է Աննա Վիելգորսկայայի անվան հետ: Այս կնոջը ճանաչել է Պետերբուրգում: Ամուսնության առաջարկ է արել և, մերժվելով` ընդմիշտ մոռացել է կանանց: Ոմանք այս հանգամանքը փորձում են բացատրել` նրա «համասեռամոլությամբ»: Սակայն միայն այն փաստը, որ գրողը բարձր է գնահատել տղամարդկանց բարեկամությունը, դեռևս արվամոլություն չէ:

Իմմանուիլ ԿԱՆՏ.գերմանացի փիլիսոփա. Գրեթե առանց վերապահումների` նրան կարելի է «անապատական (մենակյաց)-փիլիսոփա» անվանել: Փիլիսոփայի տան ծառան անգամ տղամարդ է եղել:

Կանտը բազմիցս բարձրաձայնել է, թե հպարտ է, որ հանուն գիտության կարող է ձեռնպահ մնալ մարմնական վայելքներից:

Նրա կյանքում միակ դրվագը, ուր կնոջ ներկայություն կա, տեղի է ունեցել բարձրաշխարհիկ մի ընդունելության ժամանակ: Ոմն 23-ամյա Մարիա Շառլոտա խելահեղորեն սիրահարվել է փիլիսոփային: Կինը Կանտին մի քանի գաղտնի սիրային նամակներ է ուղարկել, որոնք, սակայն, մնացել են անպատասխան: Մի քանի տարի անց Մարիան որոշել է դեմ առ դեմ խոստովանել իր սերը: Եվ, ի պատասխան` ստացել է ընդամենը կտրուկ մի հորդոր-հանդիմանանք, որ նա զուրկ է բարձր սկզբունքներից:

Իսահակ ՆՅՈՒՏՈՆ.անգլիացի ֆիզիկոս, քիմիկոս, մաթեմատիկոս. Նյուտոնը ևս աշխարհահռչակ մի տղամարդ է, որպես կենսակերպ որդեգրել էր գիտական կուսակրոնությունը: Մեծ գիտնականը բազմիցս շեշտադրել ու կարևորել է իր ոգու հաղթանակը` մարմնական թուլությունների և հակառակ սեռի հետ ֆիզիկական շփումների հանդեպ: Սակայն չշտապենք բացառել, որ Նյուտոնին բոլորովին չեն հետաքրքրել կանայք: Նամակներից մեկում նա խոստովանել է, որ մեծագույն դժվարությամբ է պայքարում «մարմնական գայթակղությունների» դեմ:

Նիկոլա ՏԵՍԼԱ.ինժնեներ, ֆիզիկոս, գյուտարար. Իր ամբողջ եռանդն ու կյանքը նա նվիրաբերել է գիտական որոնումներին: Համարել է, որ կանայք, որպես ներշնչանքի աղբյուր, անհրաժեշտ են միայն նկարիչներին, երգահաններին կամ բանաստեղծներին: Իսկ իրեն նրանք միայն կարող են շեղել` մեծ խնդիրներ լուծելու: Կանանց հետ սեռական կապերից միտումնավոր հրաժարվելու պատճառով լրագրողները Տեսլային կոչել են «միայնակ գայլ»:

Հանս Քրիստիան ԱՆԴԵՐՍԵՆ.հռչակավոր մանկագիր. մանուկների ջինջ աշխարհում խորամուխ և այդ աշխարհն իր անկրկնելի հեքիաթներով հարստացրած Անդերսենը, ի տարբերություն վերը հիշատակված իր բախտակիցների, բուռն հետաքրքրություն է տածել կանանց հանդեպ: Բայց երբեք հաջողություն չի ունեցել նրանց շրջանում: 40 տարեկանում նա սիրահարվել է երիտասարդ Ջեննի Լինդին, ով ծաղրել է գրողին` նրան անվանելով դժբախտ եղբայր կամ երեխա: Ջեննիի ամուսնությունից հետո Անդերսենի հիմնական այցելավայրերը դարձել են հասարակաց տները: Ի դեպ, այդ հաստատություններում նա ոչ թե անկողնային զվարճանքներ է վայելել թեթևաբարո կանանց հետ, այլ զրուցել է նրանցից խելացիների հետ… softΗixer.coΗ: