Նոր դաժան կտտանքներ


Իսլամական պետություն կոչվող խմբավորման ահաբեկիչները աննախադեպ երևակայություն ունեն` դաժանությունների նոր տեսակներ հորինելու առումով: Այս անգամ էլ նրանք մետաղալարով կապում են նրանց բերանները, ովքեր խոսում են իրենց պարտությունների մասին (գրել է the Sun թերթը):

ԻՊ հսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի բնակիչները տեղեկացրել են, որ ահաբեկիչները հիմա հատուկ լրտեսներ են պահում: Սրանք հետապնդում են այն մարդկանց, ովքեր դրական են արտահայտվում ահաբեկիչների հակառակորդների հաղթանակների մասին:

Այդպիսի մարդկանց վերաբերյալ տեղեկություն ստանալով` նրանց բռնում են և մետաղալարով շուլալում բերանները: Այնուհետև նրանց ցուցադրում են քաղաքի մյուս բնակիչներին` ահաբեկելով ու սարսափներ պատճառելով:

Առժամանակ առաջ էլ հաղորդվել էր, որ ԻՊ-ի գրոհայինները բենզասղոցով մահապատժի էին ենթարկել մի քանի դեռահասների: