Հեռացվել է պաշտոնից

Մարմնավաճառ տղամարդու հետ սեքսի պատճառով

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի կոմիտեի նախագահ Կիտ Վազը ստիպված էր պաշտոնավայրում լիազորությունները վայր դնել` տղամարդ-պոռնիկի ծառայությու նից օգտվելու փաստը բացահայտվելուց հետո (գրել է DΖily Mirror թերթը):

Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ այդ գործչին հիմա պաշտոնական հետաքննություն է սպառնում, քանզի ի հայտ են եկել ապացույցներ առ այն, որ բարձրաստիճան պաշտոնյան կոկաին է գնել մի քանի ջահելների համար, ում հետ հաճելի ժամանակ է անցկացրել: Բացի այդ, ձայնագրվել են Վազի զրույցները սեքս-ծառայությունների ոլորտի աշխատակիցների հետ: Դրանցում լսվում է, թե խորհրդարանի անդամը պատմում է նրանց հետ առանց պահպանակների սեքսի մասին և խոստանում է վճարել նրանցից մեկի օգտագործած կոկաինի դիմաց:

Ճակատագրի հեգնանքով` Վազի գլխավորած կոմիտեն հետաքննում է երկրում մարդկանց և թմրադեղերի առևտրի խնդիրը: Գործիչը միաժամանակ ղեկավարում էր անվտանգ սեքս քարոզող խումբը: Իսկ հուլիս ամսին նրա գլխավորած կոմիտեն կառավարությանը խնդրել էր ընդունել օրենք, որով սեքս-ծառայությունների առաջարկը չպետք է հանցագործություն համարվի:

Գայթակղվել է մարդը, ինչ անես:

Հիմա նա լոնդոնյան իր բնակարանում է` կնոջ և 2 երեխաների հետ: Նրանցից պաշտոնապես ներողություն է խնդրել` «պատճառած անհանգստությունների» համար և սպասում է Ներքին գործերի կոմիտեի որոշմանը: Վազի հետագա ճակատագիրը կախված է այդ որոշումից, որը կայացվելու է այսօր: