Քաթարի արքայադուստրն ու 7 տղամարդիկ


Օրեր առաջ բրիտանական FinΖnciΖl TiΗes պարբերականը խոշոր տրամաչափի մի սկանդալ էր բացահայտել. բազմաթիվ բողոքներ ստանալով` հատուկ ծառայութ յունները ներխուժել էին Լոնդոնի Excelsior London Hotel հյուրանոցի սենյակներից մեկը: Եվ անչափ զարմացել էին` այնտեղ հայտնաբերելով 7 տղամարդկանց հետ աղմկոտ գինարբուք սարքած Քաթարի արքայադստերը` արատավոր դիրքում: Նրա փաստաթղթերի ստուգմամբ հաստատվել էր, որ նա, իրոք, Շեյհա Սալվան է` նախկին վարչապետ Համադա բեն Ջասիմ բեն Ջաբար Ալ Թանիի դուստրը:

Նախնական հետաքննության արդյունքներով` արքայադուստրն իր սաուդյան միջնորդին խնդրել է, որ իր մոտ բերեն 7 տղամարդ: Իհարկե` ո´չ «առաջին պատահած», այլ` ֆիզիկական համապատասխան ունակություններով օժտված` խմբակային սեքսի համար: Դե, տղամարդկանց մեծ հոնարար էր խոստացվել: Սեռամոլ արքայադուստրը միջնորդին նաև խնդրել էր զվարճանքների ընթացքում չհեռանալ հյուրանոցի նախասրահից` անվտանգության նկատառումներով, եթե տղամարդկանցից մեկը բռնություն կիրառեր: Ի դեպ, նման միջադեպեր տեղի էին ունեցել Սալվարի նախորդ գաղտնի այցերի ժամանակ:

Արքայադուստրն իր արարքին առանձնակի լուրջ բացատրություն չի տվել. ասել է, թե ինքը մտադիր չէր վնաս հասցնել իր երկրի հեղինակությանը և չի ոտնահարել բրիտանական ոչ մի օրենք: Նրա նկատմամբ, ինչ խոսք, քրեական գործ չի հարուցվի, որովհետև կինն օժտված է դիվանագիտական անձեռնմխելիության օրենքով: Սակայն միջադեպի մասին պաշտոնապես տեղեկացվել է Քաթարի դեսպանատանը: Եվ դժվար է ասել` Շեյհան կնախընտրեր իր հայրենիքում խայտառակվե՞լ, թե՞ օտար պետության բանտում պատիժը կրեր:

Դեսպանատունը փորձել է լռեցնել տեղեկատվությանը տիրապետող Excelsior London Hotel-ին` կաշառք առաջարկելով, ինչից սակայն, պարբերականը հրաժարվել է` նախընտրելով հրապարակել տեղեկատվությունը: (Ζwdnews.coΗ):