Ներեցե´ք, միստր Պուտին


Մեծ Բրիտանիո վարչապետ Թերեզա Մեյը մերժել է Վլադիմիր Պուտինի փորձը` վերադարձնելու Ռուսաստանի և Բրիտանիայի նախկին տնտեսական հարաբերությունները: Նա շատ կտրուկ և թափանցիկ հասկացրել է, որ «սովորական ընթացակարգով բիզնես» չի կարող լինել (հաղորդել է The TiΗes-ը):

- Ռուսաստանի նախագահն օգտվել է նոր վարչապետի հետ իր առաջին հանդիպումից, որը տևել է 30 րոպե, որպեսզի քննարկվի երկու երկրների միջև առևտրական հարաբերությունների բարելավման հեռանկարը,- նշված է հոդվածում:

Մեյը վճռականորեն մերժել է Պուտինի կողմից հաշտեցման փորձերը` միաժամանակ ենթադրելի համարելով, որ ապագայում հնարավոր է համագործակցություն` մի քանի ոլորտներում: Ինչպես մանրամասնել է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը`

- Վարչապետը կտրուկ հասկացնել տվեց, որ մեր միջև չեն կարող լինել սովորական կարգով բիզնեսային հարաբերություններ. գոյություն ունի բարդ և լուրջ խնդիրների մի ամբողջ շարք: Բայց այն հարցերում, որոնցում համագործակցությունը մեր հետաքրքրությունների շրջանակում է, հատկապես` մեր քաղաքացիների անվտանգության խնդիրը, մենք կձգտենք ռուսների հետ ընդհանուր լեզու գտնել: