Սոված արջերը` Ճապոնիայում


Երկրի Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով` ընթացիկ տարվա ապրիլ¬սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է մարդկանց վրա կենդանիների հարձակման 84 դեպք£ Նրանցից 4¬ի կյանքը փրկել չի հաջողվել, մյուսներն ապաքինվել են ստացած ծանր վնասվածքներից£ Արջերի հարձակումները հիմնականում հյուսիսային ու կենտրոնական շրջանների սակավաբնակ վայրերում են£ Անցյալ շաբաթ, օրինակ, վայրի կենդանին ներխուժել է ծերանոց ու վնասել այնտեղ հանգրվանած կանանցից մեկին£ Շարունակական դարձող այս փաստը, բնականաբար, անհանգստացնում է իշխանություններին£ Մանավանդ, որ այդպիսի 64 հարձակում էլ անցյալ տարի է գրանցվել£ Ճապոնացիներին խորհուրդ է տրվել խիստ ուշադիր լինել և արջի հայտնվելու դեպքում խուճապի չմատնվել. - Եթե հանկարծ ձեր բախտը չբերի և դուք հանդիպեք արջի` ոչ մի դեպքում չվազեք. նայեք ուղիղ նրա աչքերին և դանդաղ հեռացեք,¬ խորհուրդ է տվել լավատեղյակ զրուցակից AFP¬ն£ Փորձագետներն այս իրավիճակը պայմանավորում են կլիմայական փոփոխություններով, որոնց արդյունքում այս ամռանը Ճապոնիայում աննախադեպ շոգ է եղել, ինչն էլ անդրադարձել է արջերի օրակերի վրա£ Իրենց ամենասիրելի ուտելիքից` հնդկական ընկույզի ու կաղինի բացակայությունից գազազած` որոնումները նրանց հասցրել են բնակավայրեր£ Մասնագետները չեն բացառում և բնության ավերումը մարդկանց կողմից. խաթարվել են իրենց ավանդական տարածման տարածքները (արեալ), ու արջերը ստիպված են իրենց համար նոր բնակատեղիներ որոնել£ Որոշ շրջաններում էլ այս իրավիճակը բացատրվում է գյուղատնտեսության անկումով. այդպիսի վայրերում վայրի գազաններն անարգել անտառից տեղափոխվում են լքված ֆերմաներ£