Լուսինը գանձերով լի սնդուկ է


Լուսնային բնահողը ավելի հարուստ է, քան կարող էին պատկերացնել£ Այն պարունակում է արծաթի հետքեր` բարդ տարրերի և միացությունների համակցությամբ£ Սա հաստատում են նոր հետազոտությունները£ Բրաունի համալսարանի գիտնականները վերլուծության են ենթարկել լուսնային փոշու մասնիկները, որոնք հավաքել էր ՆԱՍԱ¬ն£ Այս փորձը թույլ է տվել բացահայտելու զարմանալի հարուստ խառնուրդ. բացի արծաթից` բաղադրվում է ջուր, հիդրօքսիլ, շմոլ գազ, ածխածնի դիօքսիդ, ամիակ և մաքուր նատրիում£ Լուսնային մասնիկները հավաքվել են մոտավորապես 1 տարի առաջ, երբ ՆԱՍԱ¬ի հրթիռը բախվեց Լուսնի մակերևույթին£ Սա գիտնականներին հնարավորություն տվեց իմանալու լուսնային բնահողի կառուցվածքի մասին£ Կոկորդիլոսասեր ձուկը Անգլիացի ձկնորս Ջերեմի Ուեյդը Կոնգո գետից որսացել է 1,5մ երկարություն և 45 կգ քաշ ունեցող հսկայական մի ձուկ£ Լողացող այդ հսկան ունի 32 շատ սուր ատամ£ Եղել են դեպքեր, երբ այդ տեսակի ձկները հարձակվել են մարդկանց և նույնիսկ կոկորդիլոսների վրա£

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ