132,2 սմ¬անոց կատուն


Սևադա նահանգի Ռինո քաղաքում ապրող կատուն ճանաչվել է ամենաերկարն` աշխարհում£ Մեյն կուն ցեղատեսակին պատկանող, Ստյու անվամբ այս կատվի չափերը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում£ Նրա մարմնի երկարությունը` քթի ծայրից մինչ պոչը, 132,2 սմ է£ Գինեսի այս ռեկորդակրի տերերն ունեն այդ ցեղատեսակի ևս 4 կատու£ ¬ Ստյուն շատ լավիկն է, շփվող և բոլորին դուր է գալիս£ Նա նաև հոգ է տանում իր 4 ընկերների մասին,¬ ասել է նրա տիրուհին£ Ամենաերկար կատվի նախորդ ռեկորդը ևս այս ցեղատեսակին էր պատկանում` 121,9 սմ£ 75-ամյա տատիկը փախել է 87-ամյա պապիկի հետ Թուրքիայում 75-ամյա կինն ամուսնանալու նպատակով փախել է 87 տարեկան տղամարդու հետ£ Դեպքը տեղի է ունեցել Քոնիայի Աքշեհիր շրջանի Բեշքավաք թաղամասում£ 75-ամյա Այշե Յ.¬ի զավակները օրեր առաջ թերթում հայտարարություն էին տվել, որ իրենց ծեր մայրը կորել է£ Սակայն 12 օր հետո պարզվել է, որ Այշեն ոչ թե կորել, այլ ամուսնանալու նպատակով փախել է 87-ամյա Մուստաֆա Չ.¬ի հետ£ Զույգն այժմ պատրաստվում է պսակադրության արարողությանը£ Աշխարհում տղամարդիկ են շատ, իսկ Եվրոպայում` կանայք Այսօր մոլորակի տղամարդիկ 57.000.000¬ով կանանցից ավելի են£ Ամենաբնակեցված երկրներում` Չինաստանում, Հնդկաստանում և Պակիստանում, հարսնացուների պակաս կա£ Չինաստանում 100 կնոջը բաժին է ընկնում 108 տղամարդ, Հնդկաստանում` 107, Պակիստանում` 106£ Բայց Եվրոպայում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ£