Սոչիի օլիմպիադան վտանգվա՞ծ


Ինչպես ահազանգում է ռուսական մամուլը` վրաց պատգամավորները նպատակադրվել են խափանել Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիադան£ Այդ թեման քննարկվել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ գործող` խորհրդարանական մի քանի կոմիտեների ու հանձնաժողովների համատեղ նիստում£ Ու թեև նիստը փակ է հայտարարվել, սակայն որոշ թեզեր բարձրաձայնվել են£ Մասնավորապես, ենթադրվում է լրատվական քարոզարշավ ծավալել` ընդդեմ Օլիմպիադան Ռուսաստանում անցկացնելու ծրագրի և տարբեր երկրների բողոքի ակցիաներ կազմակերպել£ Հնարավոր է նաև, որ դիմում հղվի Միջազգային օլիմպիական կոմիտեին` Խաղեր¬2010¬ն ուրիշ պետություն տեղափոխելու խնդրանքով£ - Հարկավոր է միջազգային հանրությանը լավ տեղյակ պահել և հասնել Օլիմպիադայի տեղափոխմանը£ Հիմքում կարող է լինել 3 գործոն. անվտանգության, բնապահպանական և պատմական,¬ հայտարարել է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցերով հանձնաժողովի ղեկավար Շոթա Մալաշխիյան£ Անվտանգության գործոն ասելով` նկատի ունեն Աբխազիայի հարևանությամբ խաղերն անցկացնելը£ Բացի այդ, վրաց իշխանությունները երկյուղ են արտահայտում, թե օլիմպիական կառույց ների շինարարությունից կարող է վտանգվել տարածաշրջանի բնապահպանությունը£ Թբիլիսիում նաև հիշեցնում են, որ ներկայումս Թուրքիայում ապրող Հյուսիսային Կովկասից արտագաղթածների սերունդները պահանջում են ճանաչել 19¬րդ դարում չերքեզ ժողովրդի նկատմամբ Ռուսաստանի իրականացրած եղեռնը£ Իսկ Օլիմպիադայի անցկացման ժամկետը համընկնում է Կրասնայա Պոլյանայում ռուսական բանակի կողմից չերքեզների զինված կազմավորումների ջախջախման 15-ամյա տարելիցին£ Այս մասին խոսվել է և օրերս Թբիլիսիում անցկացված` «Թաքցված ազգեր, շարունակվող հանցագործություններ. Հյուսիսային Կովկասը` անցյալի և ապագայի միջև» թեմայով 2¬րդ կոնֆերանսում£ Դրա կազմակերպիչների շարքում է ամերիկյան ոչ կառավարական The Jamestown Foundation կազմակերպությունը£ - Օլիմպիական խաղեր-2014¬ը չպետք է անցկացվի այն վայրում, որտեղ մեր ժողովրդի ցեղասպանություն է կատարվել£ Ամբողջ աշխարհը պետք է դեմ ելնի դրա անցկացմանը,¬ կոչ է արել Միջազգային չերքեզական կոմիտեի ղեկավար Իյադ Յուգարը£ Վրաց խորհրդարանական Նուգզարա Ցիկլաուրիի խոսքերով` արդեն մշակվել է «գործողությունների ծրագրի աշխատանքային տարբերակը»` Թբիլիսիում գործող Աբխազիայի արտաքսված կառավարության, փախստականների, հյուսիսկովկասյան ազգերի ներկայացուցիչների և հակառուսական այլ ակտիվիստների մասնակցությամբ£ Ի դեպ, նույն Շոթա Մալաշխիյան խոստովանել է, որ հազիվ թե հաջողվի հասնել Օլիմպիադայի տեղափոխմանը կամ կազմակերպել դրա խափանումը£ Այդուհանդերձ, նա հույսեր է կապում «Եվրամիության երկրների աջակցության» հետ£