Նա ապրում է մեր քաղաքում, մեր կողքին


Իսկական արվեստագետի համար իր կոչումը, իր մասնագիտությունը հանապազօրյա հաց է, որով «կերակրվում» է ոչ միայն ինքը, այլև` արվեստասեր հասարակությունը` հնարավորինս հագեցնելով մեր օրերում ահագնացող հոգու սովը£ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Կամերային երաժշտության ամբիոնի դասախոս¬պրոֆեսոր, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի պատանի ջութակահարների անսամբլի ղեկավար, Գևորգ Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլի գեղարվեստական ղեկավար Անահիտ Աճեմյանն ապրում է անանձնական կյանքով, ինքնամոռաց նվիրումով. աշխատանքը նրա համար միշտ եղել է առաջնային, թեև միշտ գերազանցորեն է կատարել նաև տանտիկնոջ, մոր, տատիկի պարտականությունները£ - Ամեն մի գործի հիմքում պիտի սեր լինի,¬ սա է Անահիտ Աճեմյանի հավատո հանգանակը£ Խստապահանջ դասախոս-մանկավարժը, երաժիշտը հաջողության գրավականներից կարևորագույններն է համարում պատասխանատվության զգացումը, նվիրումը, ինքնազարգացման, ինքնակրթության շարունակական աշխատանքը, առանց որոնց հնարավոր չէ նույնիսկ հաջողության հասնել£ Չի հանդուրժում փառասեր, ամբարտավան մարդկանց, սեփական «ես»¬ի գերիներին, և այն ամենի համար, ինչին ինքը արժանացել է, ինչ ձեռք է բերել կյանքում, փառք է տալիս Ամենակարող Արարչին£ Հագեցած է Ա. Աճեմյանի ժամանակը` դասախոսություններ, համերգներ£ Եվ, իհարկե, երջանկահիշատակ ամուսնու` Գևորգ Աճեմյանի մշակումների հրատարակման խնդիրներ. արդեն տպագրվել է 3 հատոր£ Թոռների` Ռուբենի, Գաբրիելայի և Դանիելայի դաստիարակության և ինքնահաստատման հարցերում ևս անմիջական մասնակցություն, այցելություններ հարազատներին, անծանոթ և օգնության կարիք զգացող մարդկանց… Ու այս ամենը` առանց տրտնջալու, անկրկնելի, հմայիչ ժպիտով, սիրով, ինքնայրումով£ Աճեմյանի վաստակը գնահատվել է նաև պետական մակարդակով. 2010 թ. Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, Գիտության և կրթության նախարարության կողմից նրան շնորհվեց ՀՀ վաստակավոր ուսուցչի կոչում£ Շնորհակալագրեր, պատվոգրեր, կոչումներ… Երախտագետ հայուհին, երաժիշտը առավել ևս պարտավորված է զգում£ …Աշխարհի տարբեր բեմահարթակներից ավելի կարևորում է այն հողը, որի վրա հաստատուն կանգնած է և հանդիսատեսին` ում ծափողջույններով էլ մեծ բեմեր է բարձրացել£ Եվ այսօր Անահիտ Աճեմյանը վայելում է իր` «բարի սերմնացանի» պտուղները£ 2010¬ի աշունն, իրոք, բեղուն էր` ԱՄՆ¬ում ծնված փոքրիկ թոռնուհու ծնունդով, ստեղծագործական հաջողություններով£ Իսկ ձմռան առաջին օրերը, ավետելով հրաշալի մարդու, մանկավարժի, երաժշտի ծնունդը, համոզված ենք, որ նույնքան հագեցած ու հիշարժան կլինեն£ Ուրեմն` թո°ղ հնչի մեղեդին, թո°ղ շնորհաշատ երաժիշտն ու հայուհին մշտապես վայելի իր արվեստի երկրպագուների ծափողջույններն ու սերը, իսկ նորին մեծություն ժամանակն իր անկանխատեսելի հոլովույթում առանց խմբագրելու, առանց սրբագրելու երկաթագրերով դրոշմի արվեստի երախտավորներից մեկի անունը ևս, ով ապրում է մեր քաղաքում, մեր կողքին և արարում է մե°զ համար,

Կարինե ԱՎԱԳՅԱՆ