Կրողն ու ժառանգորդը մեր մշակույթի


Աշխարհասփյուռ հայության մի փոքրիկ բեկոր էլ ծվարել է Չեխիայում` ձևավորել Եվրոպայի ամենափոքր հայկական համայնքներից մեկը£ Նախապես այստեղ հաստատվել են 2-3 ընտանիք, իսկ հիմնական համայնքը ձևավորվել է խորհրդային կարգերի փլուզումից հետո£ Յիհլավա քաղաքում` հայրենի ափերից հեռու, հայրենիքի մշտարթուն կարոտը սրտում, իրար ամուր բռնած, իրար թև ու թիկունք դարձած, ապրում է մի բուռ հայություն` շուրջ հարյուր հոգի£ Նրանց թվում և` Մարատ ու Լաուրա ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐՆ` իրենց երեք զավակների հետ£ Չեխիայի ամբողջ տարածքում հայկական դպրոց չկա£ Սակայն 2001 թվականից հաստատվելով չեխական այս քաղաքում` Պետրոսյան ամուսիններն ինքնանվիրումով, հայ մանուկներին օգնելու պատրաստակամությամբ, տեղի հայության համար դարձան տաքուկ հույս£ Մշակույթի տանը կից բացեցին կիրակնօրյա դպրոց և ստանձնեցին հայ մանուկներին կրթելու, հայեցի դաստիարակելու, հայ գրողներին, հայոց պատմության հերոսական դրվագները, մեր մշակույթի գանձերը նրանց ներկայաց նելու, հայկականը ճանաչելի ու սիրելի դարձնելու բարդ ու հայրենանվեր առաքելությունը£ Շատ խրախուսելի է, որ խորհրդային համակարգում համակողմանիորեն իրեն դրսևորած անհատը չի կոտրվել նոր հասարակարգի պայմաններում, այլ փորձում է օգտակար լինել իր ազգին` հատկապես արտասահանում բնակվող հայերին£ - Մեր համայնքի կազմակերպվածության, կարգապահության շնորհիվ չեխերը գնահատում են մեզ,¬ պատմում է Մարատ Պետրոսյանը£ Նա ծնվել է 1941 թ. Եղեգնաձոր քաղաքում£ 1952 թ.¬ից բնակվել են Արարատի մարզի Ավշար գյուղում£ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետում£ Ավարտելուց հետո 36 տարի Արարատի մարզի տարբեր դպրոցներում դասավանդել է մաթեմատիկա, ապա նաև` ֆիզիկա£ Ի դեպ, նա վերջին երեք տարիների ընթացքում ձեռնամուխ է եղել հանրահաշվի դասագիրք գրելու աշխատանքին£ Այն նախատեսված է 5¬12¬րդ դասարանների աշակերտների համար£ Բաղկացած է 8 բաժիններից£ - Մաթեմատիկայի դասանյութերը աշակերտների համար շատ բարդ լեզվով են շարադրված, նույնիսկ ծնողները երբեմն դժվարանում են նրանց օգնել£ Քանի որ 36 տարի աշխատել եմ որպես մաթեմատիկայի ուսուցիչ, շատ լավ գիտեմ բարդ և մատչելի կողմերը£ Որոշեցի մատչելի լեզվով շարադրել մաթեմատիկայի դպրոցական ծրագրի նյութերը£ Ձեռքիս տակ ոչինչ չունեի, բացի չեխական դպրոցական խնդրագրքից, որից երբեմն օգտվել եմ£ Մնացածը շարադրել եմ իմ հիշողությամբ£ Դասագիրքը նախատեսել եմ Հայաստանի դպրոցներում կիրառելու համար: Ես հույս ունեմ, որ կազմածս ժողովածուն հավանության կարժանանա և կընդունվի որպես դասագիրք, որը հսկայական օգուտ կբերի մաթեմատիկայի ուսուցման գործին,¬ ասում է Մ. Պետրոսյանը£ Մտավորական հայորդին մտադիր է նաև հետագայում կազմել հայ¬չեխերեն բառարան£ Պետրոսյան ամուսինները Հայաստանում են, սակայն գիրքը հրատարակելուց հետո պատրաստվում են վերադառնալ Չեխիա` իրենց ազգանվեր գործը շարունակելու£ Հայանպաստ իր ձեռնարկումներով ամուսնուց ետ չի մնում նաև տիկին Լաուրան, լինելով նախադպրոցական համակարգի մասնագետ ու նվիրյալ, աշխատում է փոքրահասակ երեխաների հետ` նրանց տալով իր հոգու ողջ ջերմությունը£ - Շատ երեխաների խոսքի մեջ արդեն նկատելի էր սխալ շեշտադրությունը, շատերը տառաճանաչ չէին£ Ես երկար ժամանակ եմ անցկացնում նրանց հետ` փորձելով տալ այն ամենը, ինչ կարող եմ£ Նկարչության դասերի ժամանակ, մինչ նրանք զբաղվում էին իրենց աշխատանքներով, ես երգում էի£ Նրանք լսում էին հայ երգը£ Հայ երեխաները տարբեր արարողությունների ժամանակ արդեն չեխերեն էին երգում և արտասանում£ Այսօր արժեն հպարտությամբ երգում են մեր երգերը,¬ պատմում է նա£ Ժամանակի ընթացքում դպրոցում նրանց իսկ ջանքերով ստեղծվեց նաև պարի համույթ£ Ջանադիր աշխատանքի, անմնացորդ նվիրվածության շնորհիվ հայ երեխաներն իրենց մասնակցությունն ունեցան «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին, որը Ալեքսանդր Սարգսյանի քրտնաջան աշխատանքի արդյունքն էր£ Դպրոցում կազմակերպված յուրաքանչյուր միջոցառում մեծ ոգևորությամբ է ընդունվում և դառնում տեղի հայությանը մեկ անգամ ևս համախմբելու առիթ£ Չեխական դպրոցներում մի գեղեցիկ ավանդույթ կա£ Եթե այնտեղ սովորում է թեկուզ մեկ այլազգի աշակերտ, տարվա մեջ մի օր նվիրվում է նրա երկրի մշակույթին£ Հայկական մշակույթի օրը երկար սպասվածներից է£ Բարձրացվում է հայկական եռագույնը£ Հնչում է զուռնան, դհոլը` արթնացնելով հայրենիքի կարոտը և հայ լինելու հպարտությունը£ Ներկայացվում է հայոց ավանդական տարազը, ուտեստը£ - Այդ օրը քեզ Հայաստանում ես զգում£ Ամեն ինչ հայկական է£ Ցուցադրվում են Հայաստանի տեսարժան վայրերը£ Նրանք տեսնում են մեր մշակույթը£ Չեխ ժողովուրդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում մեր արժեքների նկատմամբ£ Մեծ ոգևորությամբ համտեսում են մեր ծիրանը, նուռը,¬ պատմում է տիկին Լաուրան£ Նման անհատներին ճանաչելուց հետո համոզվում ես վերստին, որ մենք ավելի հզոր և ամբողջական ենք` քանի դեռ օտար ափերում ապրող հայը մնում է հայ` իր արմատներին հավատարիմ£ Մնում է կրողն ու ժառանգորդը մեր մշակույթի£ Դրան նպաստող ցանկացած քայլ մեծ ու ազգանվեր գործ է և արժանի է երախտագիտության ամենաջերմ խոսքերի£ Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ Չեխիայի հայ համայնքը քաղաքական կամ այլ բնույթի լուրջ խնդիրներ չունի£ Վերջին շրջանում Պրահայի Կառլովի համալսարանում բացվել է հայկական գրադարան` տեղի հայ ուսանողներին հայկական գրականությանն առնչվելու հնարավորություն ստեղծելով£ Տարիներ առաջ Չեխիայի հայությունը ցանկություն է ունեցել հայկական խաչքար տեղադրել Ֆրանց Վերֆելի` Պրահայում գտնվող տան առաջ£ Շինարարական աշխատանքների պատճառով, սակայն, խաչքարի տեղադրումը պետք է հետաձգվեր մի քանի տարով£ Նոր տարածք տրամադրվեց` Յիհլավայում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու բակը, որը կառուցվել է 1750¬ական թթ.£ Խորհրդային իշխանության տարիներին շատ եկեղեցիների նման այն ևս անգործության է մատնվել£ Հետո քաղաքապետարանը եկեղեցին հանձնեց տեղի հայությանը£ Չեխ և հայ ժողովրդի փոխադարձ հարգանքի և սիրո մասին է խոսում այն փաստը, որ այսօր եկեղեցուց հավասարապես օգտվում են թե° հայերը, թե` չեխերը£ Կատարված և կատարվող բոլոր միջոցառումների նախաձեռնողն ու կազմակերպիչը Յիհլավայի հայ համայնքի ղեկավար, հայկական մշակույթի նվիրյալ Ալեքսանդր Սարգսյանն է£