Երգարվեստի ալեզարդ ասպետը


Երևանի երաժշտասեր հանրության կենտրոնական հետաքրքրության առարկան այս օրերին, անկասկած, աշխարհահռչակ օպերային երգիչ Ժոզե Պլաչիդո Դոմինգոյի գերաստղային բաղձալի մասնակցությամբ Ծիծեռնակաբերդի բարձունքում բազմած ՄՀՀ¬ում կայացած բացառիկ համերգն էր£ Աննախադեպ իրարանցման մեջ ներառված ԶԼՄ¬ների մշակութային լրագրողների հոծ բանակում` ենթադրում էի մեր ընթերցողի համար նորովի բացահայտել մեծանուն տենորի ստեղծագործական փայլուն երկարակեցության առեղծվածը£ «Եթե հանգստանում եմ, ժանգոտում եմ» կարգախոսով է 16 տարեկանից մինչ 70¬ի նախաշեմը ապրում այս իսպանացի արվեստագետը£ Բնատուր արտասովոր փափուկ ձայնով լրջորեն զբաղվել է` Մեխիկոյի կոնսերվատորիայում դաշնամուր և դիրիժորություն ուսանելիս` անսպասելի հայտնաբերելով ներթաքույց ունակությունը£ Ընդօրինակման արժանի շուրջ կեսդարյա տարաշերտ տարեգրության փորձառությամբ, վստահ էի, գործնական ուշենիշը կարող էր մատնացույց անել մե°ր միակ օպերային թատրոնի պատշաճ հարատևման£ Մոնտերեյում առաջին բեմելից (Ալֆրեդո - «Տրավիատա») մինչ վերջինները «Մետրոպոլիտեն¬օպե րա»¬ում (Օրեստ ¬ «Իֆիգենիան Տավրիսում») ու Մադրիդի թագավորական և Վաշինգտոնի ազգային օպերային թատրոններում (Բայազետ ¬ «Կապանքներ») 126 տարբեր դերերգերով անհատական շքեղ երկացանկ ձևավորած Դոմինգոն, չդանդաղեցնելով աշխարհի տասնյակ հեղինակավոր բեմերով շրջագայելու լարված ռիթմը, կայուն նյութական բարեկեցությունն ու մեծ ճանաչումն է կարողանում ապահովել իր գլխավորած 2 օպերային թատրոնների Վաշինգտոնում և Լոս Անջելեսում£ Նրա նախաձեռնած վաշինգտոնյան «Երիտասարդ երգիչ» ամենամյա մրցույթը, աշխարհագրությունն ընդլայնելով, (տարեկան 200 հազար դոլար մրցանակային ֆոնդով) Փարիզից, Մեխիկոյից, Մադրիդից, Լոս Անջելեսից և մի շարք ուրիշ քաղաքներից հետո 2011¬ին անցկացվելու է Մոսկվայում£ Նորահայտ աստղերի ճամփան հարթող Դոմինգոյի «Օպերալիան» արդյո՞ք սատար կլինի հրաշալի ձայներն ի նպաստ այլոց երգարվեստի բարձր հնչողության շրջանառող հայ երիտասարդների բնավորմանը հայրենի թատերահարթակում£ ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի ըստ էության նեղլիկ շրջանակներում անցկացված մամլո կարճառոտ հանդիպմանը մեծանուն երգչի հետ, ի հակակշիռ կրած խորագրին, ներկա գտնվելուց զրկված` (անբացատրելի մի «սկզբունքայնությամբ». չէ՞ որ արտոնյալ հավատարմագրվածները կոչված չեն մշակութային իրադարձություններ լուսաբանելու), փորձում եմ կցկտուր թարմ տեղեկատվություն քաղել «քաղաքականներից»£ Ապարդյուն£ Մնում էր ապավինել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական XI փառատոնի (գեղ. ղեկավար` Ստեփան Ռոստոմյան) մենեջեր Սոնա Հովհաննիսյանի բարյացակամությամբ հնարավոր դարձած կենդանի հաղորդակցությանը Դոմինգոյի երգարվեստին` մարզահամերգայինի կամարների ներքո£ Ծաղկահյուս բեմեզրով համերգահարթակի վրա, արդեն սովորական դարձած կեսժամյա ուշացումով, վերջապես իրենց տեղերն են զբաղեցնում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) երաժիշտները£ Երկրի հոգևոր և աշխարհիկ ներկայիս տերերի հարգամեծար ներկայությունից զգաստացած լեփ¬լեցուն հանդիսասրահում Բիզեի «Կարմենի» նախերգանքի տրամադրող ելևէջներն են տարածվում դիրիժորական վահանակի մոտ հայտնված Իսրայել Գուրսկու «կախարդական» փայտիկով£ «Օ¯, ինքնիշխան» (Ժյուլ Մասենե, «Սիդ») մեներգով ունկնդիրների լարվածությունը սրած ալեզարդ Դոմինգոյի կնամեծար ուղեկցությամբ կենտրոնական բարձրախոսի մոտ հաստատված Անա Մարիա Մարտինեզի (սոպրանո) հնչեցրած «Զարդերի երգը» (Շառլ Գունո, «Ֆաուստ») տպավորիչ վկայությունն է դառնում Դոմինգոյի հետ համերգային համագործակցությանը արժանավորության£ Մեջընդմիջելով իրար` նրանք, դասական երաժշտության բարձրարվեստ անդորրով, շուտով մոռացնել են տալիս նախահամերգային ցայտնոտը£ Ծափերի պոռթկումներով են ընդունվում Վագների «Ֆաուստ»»¬ից, Լեոնկավալոյի «Պայացներ»¬ից, Ջորդանոյի «Անդրե Շենիե»¬ից, Կատալանիի «Լա Վալի»¬ից ընտրված դերերգերը£ Երբ Ֆիեսկո-Բոկանեգրա ավարտական զուգերգն (Ջուզեպե Վերդի, «Սիմոն Բոկանեգրա») է զրնգում մեր հայրենակից Բարսեղ Թումանյանի (բաս) ու Պլաչիդո Դոմինգոյի երկմիասնությամբ, սրահը թնդում է որոտընդոստ հպարտությունից£ Հայ ունկնդրի տաքսիրտ ընդունելությունից ալեկոծվում է նաև հանրահայտ իսպանացու ներաշխարհը` հատկապես հուզառատ արտահայտվելով հիմնականում նեապոլիտական երգերով ձևավորված երկրորդ հատվածում, որում կանացի առաջատարությունը ամերիկահայ Ռոզի Անուշ Սվազլյանն էր «հանձն առել»£ Բարսեղ Թումանյանի ներշնչված մեներգով (Ֆերիլի, «Un amore cosi grande» «Խելահեղ սեր») ի վերջո երևացած, հիացական ծափերն արժևորող ծաղկեփնջերից հանիրավի անմասն մնացած հայազգի երգչուհուն, կարծես արձագանքելով «վերնահարկայիններիս» անթաքույց դժգոհությանը, բեմեզրից մի ծաղիկ է մատուցում «հայկական» անբարեկրթության դեմ ակնհայտորեն ընդվզած մի երիտասարդ£ (Հետո միայն պարզվեց, որ զուտ պետանվտանգության նկատառումներով էին կազմակերպիչները «հետաձգել» ծաղկամեծարումը£ «Դրսում» վաղուց ընդունված չէ տղամարդկանց ծաղիկներ մատուցելը. ինչեր ասես, որ չեն պատահում…)£ Հայուհիներիս համար հատկապես անհասանելի ու նախանձելի ասպետականությամբ, բեմական պարզ, համեստ ու անբռնազբոս վարքագծով` համակրելի դարձավ Դոմինգոյի մարդկային նկարագիրն էլ` պայծառանալով հաշմանդամների միջազգային օրվա խորհրդով մտահղացված համատեղ կատարմամբ. համերգին մասնակցած մենակատարները և աշխարհում եզակի` հաշմանդամների «Փարոս» կամերային երգչախումբը միասին, դահլիճի ինքնաբուխ ձայնակցությամբ, հնչեցնում էին մեր մայրաքաղաքի հիմնը. «Երևան դարձած, իմ Էրեբունի…»£ Մոր երաժշտության ուսուցչուհուց հայերիս մասին ունեցած մանկական թռուցիկ պատկերացումները տասնյակ տարիներ անց Շառլ Ազնավուրով, Լևոն Սայանով, Գեղամ Գրիգորյանով, Բարսեղ Թումանյանով հայկական հողից դուրս որոշակի լրացնելով` Պլաչիդո Դոմինգոն ինքն էլ Հայաստանը բացահայտեց իր համար, նրա մարդկանցով£ «Անպայման որպես զբոսաշրջիկ պիտի այցելեմ կրկին, որպեսզի երկրին ծանոթանամ նաև,¬ ասաց հրաժեշտից առաջ£¬ Ափսոս, որ այսքան ձգձգվեց առաջին այցս»£ «Երևանյան հեռանկարները» պատշաճ ապրեցնող ՀՀ նախագահի հետ հեռանկարային համագործակցության շուրջ բանակցությունները, կարծում եմ, իրականանալի են£ Ամեն դեպքում, չի բացառվում նորանկախ Հայաստանի 20-ամյակի հոբելյանակատարությանը Դոմինեգոյի և Ազնավուրի «զուգերգը»£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ