ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


q ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Բարձր գնահատելով պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության արդյունավետությունը` Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ պարոն Ռենոյի պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտի համագործակցության զարգացմանը` նպաստելով տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի ռազմակրթական հաստատություններում հայ սպաների կրթության, խաղաղապահության ոլորտում փորձի փոխանակման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: