Զորակոչային աշխատանքների դիտարկում


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստման ու անցկացման դիտարկման հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովը, որը բաղկացած է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից, դեկտեմբերի 6-ից 27-ը դիտարկելու է աշնանային զորակոչի գործընթացը: Կարևորելով հանձնաժողովի աշխատանքը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ամեն ինչ պետք է անել զորակոչի ընթացքում ի հայտ եկող թերացումները արձանագրելու և արագ կերպով համապատասխան լուծումներ տալու համար: