«Ձկնիկ լող տուր, լող արա, Դրսի «ափը» թող արա...»


ԱԺ 3-րդ գումարման դե ֆակտո վերջին քառօրյայում կուտակված 56 օրինագծերի մեծ մասը չարժանացավ քվեարկության, քանզի լրջորեն «պատճառաբանված էր». հայրենի օրենսդիրների ստվար զանգվածի ուշադրությունը սևեռված էր նախընտրական «ռինգին»: Այլևս զարմանք չի հարուցում, որ գրանցված 100 պատգամավորի փոխարեն դահլիճում ներկա էին 82-ը: Բայց լուսատախտակային տվյալներով օրինագծերին «կողմ», «դեմ» և «ձեռնպահ» քվեարկողների թիվը չէր գերազանցում 17-ը: Մեղմ ասած, ազգընտիրների ուշադրությունը «դրսի ափի» կողմն է: Նրանք ոչ դեմ են, ոչ` կողմ, ոչ էլ` ձեռնպահ: Չէ, ավելի ճիշտ` ձեռնպահ են, բայց` «տողատակին»: Այնքան ձեռնպահ, որ սեփական աշխատանքից ու պարտականություններից են ձեռնպահ մնում: Մնում է հուսալ, որ նոր` 4-րդ գումարման խորհրդարանում տեղ կգտնեն մարդիկ, ում անձնական շահերից զատ (եթե ոչ առաջ), կմտահոգեն հարազատ ժողովրդի բարօրության խնդիրները:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ