Ինչո՞ւ է սևը համարվում սգո գույն


Արդեն ոչ արտառոց համարվող սև հանդերձանք կրելը բոլոր ժամանակներում եղել է մահվան ծեսերի բաղկացուցիչը: Սև հագուստ կրող մարդն առաջին հերթին արտահայտում է իր անսահման ցավն ու վիշտը: Հայտնի է, որ գույներն ազդում են զգացմունքային դաշտի վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը մահը, վիշտը նույնացնում է սևի հետ: Հատկանշական է, որ այս գույնն անցյալում համարվել է մահից ծպտվելու, քողարկվելու միջոց: Հավատում էին, որ մահվան հրեշտակը գալու է իրենց հետևից: Շատ ժողովուրդների մշակույթում դեռ կենսունակ է այս հավատալիքը: