Արտիստուհին` Նախագահ


 

Թեև ինքն էլ վստահ չէ

Ռոզաննա Բարրն իր փաստաթղթերն է հանձնել` «Կանաչների» կուսակցության առաջադրմամբ Ամերիկայի նախագահի թեկնածու գրանցվելու (տեղեկացրել է AssociΖted Press-ը): Արտիստուհու կարծիքով` ո´չ Հանրապետական, ո´չ Դեմոկրատական կուսակցություններն ամերիկյան ժողովրդի համար ոչ մի լավ բան չեն անում, իսկ ինքը կարող է շտկել իրավիճակը` եթե ընտրվի:

- Դեմոկրատներն ու հանրապետականները գնված են. նրանց վճարում են խոշոր գործարարները: Նրանք հավաստիացնում են, թե պաշտպանում են հասարակ մարդկանց շահերը, բայց իրականում հոգում են նրա պետքերը, ով ավելի շատ է վճարում: Ինձ գնել չի հաջողվի,- Բարրի խոսքերը մեջբերել է բրիտանական The TiΗes-ը:

Արդեն իսկ իր նախընտրական ծրագրի դրույթները ներկայացրած այս թեկնածուհին, սակայն, հասկանում է, թե «կանաչները» կպաշտպանեն իր առաջադրումը:

- Ես համարյա համոզված եմ, որ կառաջադրեն Ջիլ Ստեյնին. ես ևս նրան կսատարեմ, բայց մինչ այդ` պայքարելու եմ,- ասել է Ռոզաննան:

Ստեյնը մասնագիտությամբ բժիշկ է և «կանաչների» կողմից առաջադրվելիք 4 նախագահացուներից մեկը: