«ՏԱՐՕՐԻՆԱԿ ԲԺՇԿՈՒՀԻՆ»


 

2011-ի դեկտեմբերին Գյումրիում սկսվեց Իտալական պոլիկլինիկայի տնօրեն, բժիշկ Տաթևիկ Փանոսյանի դատավարությունը: Վերջինս մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելով` խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ: Ասում են` բժշկուհին նաև գրավել է Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը. աշխատանքից չազատելու համար նա «հախ» է վերցրել աշխատակիցներից մեկից, բայց հետո խոստումը դրժել: Ի դեպ` Տ. Փանոսյանի դեմ ցուցմունք է տվել անգամ ամուսինը: Դատավարությունն այժմ անորոշ ժամկետով հետաձգվել է` նախագահող դատավոր Մ.Սարոյանի որդու մահվան պատճառով: Իսկ կինը մի քանի ամիս է` Աբովյանի կանանց գաղութում է: Ի դեպ, այս բժշկուհու կողմից թույլ տրված ապօրինությունների մասին բազմաթիվ ահազանգեր էին նախկինում հնչել, սակայն նա միշտ հովանավորվել էր, իսկ գլխավոր հովանավորը Շիրակի մարզպետա րանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախկին պետն էր, ով մի ժամանակ աշխատել էր որպես Կալանավայրերի կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժիշկ... Դե էլ ով, եթե ոչ նա` լավ գիտեր կաշառքի ու «հախերի» մասին..

Լևոն Մութաֆյան