«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ»` ՀԱԿ-ԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ


 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի շարքերում ընդգրկված են ՀՀՇ-ից ու ՀԱԿ-ից առանձնացած բազմաթիվ քաղաքական գործիչներ, համոզված է, որ լուրջ դերակատարություն է ունենալու ընտրությունների ժամանակ և մտնելու է խորհրդարան` խոստումնալից թվաքանակով: Իհարկե, «Ազատ դեմոկրատները» տակավին ճանաչում չունի հանրության շրջանում: Հատկապես մարզերում նրան չեն ճանաչում, սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ այս կուսակցությունն առաջին հերթին աշխատում է ՀԱԿ-ի ընտրազանգ վածի «վրա»` փորձելով նրան գրավել իր կողմը:

ՀԱԿ-ի շատ քայլեր այժմ քննադատաբար են ընդունվում, ուստի չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածը երկու մասի կբաժանվի: Կուսակցությունն աշխատանքներ է տանում «Ժառանգության» հետ դաշինք կազմելու ուղղությամբ, իսկ սա նշանակում է, որ Հայաստանում ձևավորվում է մի նոր ընդդիմություն, որը կարող է որակական տեղաշարժեր արձանագրել և ապահովել մեծ թվով ընդդիմադիրների մուտքը խորհրդարան: Այդ դեպքում արդեն զգալապես կնվազեն կոալիցիոն կուսակցություններից մեկի խորհրդարան մտնելու շանսերը...