Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա


Ս.թ. մարտի 4—ին ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Պաշտպանության նախարար, ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակ ցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հերթական նիստին: Նիստի ընթացքում դրական է գնահատվել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության դինամիկան, նշվել է Կովկաս-Փոթի լաստանավի գործարկման ճշգրիտ ժամկետը, ուսումնասիրվել Հայաստանում նավթի վերամշակման ձեռնարկության ստեղծման հնարավորությունը: Նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նախարարը նշեց. «Ես կարծում եմ, որ սա վերջին մեր հանդիպումն է, որից հետո լաստանավը կսկսի աշխատել: Պայմանավորվեցինք, որ ամենից ուշը մինչև ապրիլի 10-ը լաստանավը արդեն կաշխատի»: Մոտ ապագայի պլաններում Սերժ Սարգսյանը նշեց նույն երթուղով ավտոմոբի լային լաստանցման գործարկումը, ինչը էապես կազդի Հայաստանում արտադրվող և Ռուսաստանի շուկայում պահանջարկ ունեցող ապրանքների ծավալի աճի վրա: «Սա միայն մեկ էպիզոդ չէ, այլ մեր ընդհանուր աշխատանքների բաղկացուցիչ մաս, որը անպայման կօժանդակի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արդյունա բերության զարգացմանը»: Նախարարը խոսեց նաև Հայաստանի հարավում նավթի վերամշակման ձեռնարկության ստեղծման հնարավորության մասին. «Գաղափարներ, որ առաջին հայացքից թվում են անիրականանելի, իրականացել են: Վստահ եմ, որ սա էլ է իրականանալու: Այստեղ ուղղակի ծավալների խնդիր է. դա հինգ հարյուր միլիոն դոլլարից ավել ներդրումներ են և, բնականաբար, մեկ օրում այդպիսի ներդրում չի իրականացվում»: Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են արդյունաբերութ յան, բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի, տնտեսության եւ կրթության հարցեր: Շեշտվել է համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշ տությունը: Մեկ ժամից ավելի տեւած հանդիպման ընթացքում զրուցակիցները շոշափել են պաշտպանական ոլորտում գործակցությունը խորացնելու հարցը, անդրադարձել են նաեւ երկու երկրների քաղաքական զարգացումներին: ԳՆԴԱՊԵՏՍ. ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ n ՀՀ զինված ուժերի 15-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում ՆԱՏՕ-ում Հայաստանի ռազմական ներկայացուցչությունը ՆԱՏՕ-ի Գործողություն ների Դաշնակցային Հրամանատարությունում առաջին անգամ կազմակերպել էր ազգային ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեցին և Հայկական զինված ուժերին շնորհավորական մաղթանքներ հղեցին ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 49 երկրների շուրջ 150 ներկայացու ցիչներ` գեներալներ, սպաներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հյուրերին համառոտ ներկայացվեց Հայոց բանակի պատմական նկարագիրը, Հայաստանի վերանկախումից հետո Ազգային բանակի ձևավորման պատմությունն ու անցած ուղին, մատուցվեցին ազգային ճաշատեսակներ և երաժշտություն: ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցչություն