Ընդդիմադիր խորհրդականը


Երևի թե շատերի զարմանքն է հարուցել Շ. Քոչարյանի ղեկավարած ԱԺԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով խորհրդական Հրանուշ Խառատյանի հայտնվելը: Արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող կուսակցության ընտրյալ ների ցանկում գործող գործադիր իշխանության ներկայացուցչին այս կերպ «մեծարելը» խիստ տարակուսելի թվաց նաև մեզ: Եվ այն հարցին, թե արդյոք ի՞նքն էլ է գտնում, որ ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները կեղծված են և մենք ունենք ո°չ լեգիտիմ նախագահ, նա պատասխանեց. - Ես գտնում եմ, որ մեր մոտ կեղծվել են բոլոր ընտրությունների արդյունքները: Այդ թվում նաև սահմանադրական հանրաքվեի: Կարելի է պատկերացնել, թե իշխանությունների հասցեին այսուհետ հնչեցնելիք իր սուր քննադատությամբ հանդես եկող խորհրդականի կերպարը խորհրդարանական ընտրություններում ինչքան ձայներ կբերի ԱԺԿ-ին և «իմպորտնի» դիվիդենտներ` «ժողովրդավարություն» հորջորջվող շոուին, որը պատրաստվում են բեմադրել դեսուդենից «ձեռքի ծախսեր» հայթայթող պատգամավորացուները: Ի դեպ, տարակարծություններ կան այս առնչությամբ: Ոմանց պնդմամբ իր ղեկավարած ԱԺԿ-ով Շ. Քոչարյանը իշխանական կուսակցություն է: Հետաքրքիր է` իշխանական կառույցի ներկայացուցչուհի՞ն է ընդդիմադիր դառնում, թե՞ ընդդիմադիր կուսակցությունն է տեղ գտել իշխանական արևի տակ: