Սեքս բիզնես` սոցցանցով 


 

Անսահմանափակ են սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները. կարևորը դրանց օգտատերերի ունակություն-ճարպկություն-նպատակն է: Ոմանք այդ հեռատարածքն օգտագործում են սոսկ որպես ինքնաարտահայտման, ոմանք` այլոց հետ հաղորդակցվելու միջոց: Բայց ամենաարդյունավետությամբ առանձնացել է ավստրալացի 24-ամյա պոռնկուհի Գրեյս Բելավյուն (տեղեկացրել է News.coΗ.Ζu-ն):

Հարավային Ադելաիդա քաղաքի բնակչուհի Գրեյսը հավանաբար ձանձրացել է հասարակաց տանը մարմնավաճառությունից և որոշել է «սեփական» բիզնես հիմնել:

Լավագույնս ճանաչելով տղամարդկանց թուլությունները, «Թվիթեր» սոցցանցում նա չի ներկայացել որպես փորձառու պոռնկուհի. «իմիջիայլոց» գրել է, թե այդ օրն ո՞ւր գնաց, ի՞նչ արեց, ի՞նչ կերավ: Ինչպես անփորձ աղջնակը կպատմեր կուսական իր անկեղծությամբ: Բայց նա լա˜վ գիտեր ու հիմա արդեն չի թաքցնում:

- Տղամարդիկ ցանկանում են քնել իրական աղջիկների հետ: Երբ ես գրում եմ, նրանք տեսնում են, որ ես ավելին եմ, քան մի զույգ գեղեցիկ ոտքերն ու փարթամ կուրծքը: Գործակալությունները 20 տարեկան շիկահերի փոխարեն պատվիրատուի մոտ կարող են ուղարկել 30 տարեկան թխամազի: Այդ պատճառով մարդիկ ձգտում են ուղղակի կանչով աղջիկ հրավիրել: Իսկ ես, իմ դեմքը ցուցադրելով, հասկացնում եմ, որ ուրիշի փոխարեն չեմ ներկայանում:

Հիմա արդեն Բելավյուն 7 հազար բաժանորդ ունի «Թվիթեր»-ում: Նա նույնիսկ գործավարուհի ունի. միայնակ չի հասցնի բոլորի հետ շփվել առցանց: Պոռնկուհու 1 ժամն արժե մինչև 1000 դոլար` կախված նրան հրավիրողի նախասիրություններից:

Գրեյսը երբեմն դժգոհում է ժամանակի սղությունից: Մանավանդ` երբ տղամարդիկ ուրիշ երկրներից գործով Ադելաիդա են գալիս. նրանք հերթագրվելու ժամանակ չունեն, իսկ բիզնես-լեդին այդ օրերին աշխատում է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով: