Պոռնոսեր շիմպանզուհին 


 

Դիտել ասվածը մեղմ է Ջինա անունով շիմպանզեի համար: Իսպանական Սեվիլյե քաղաքի գազանանոցում ապրող այս մարդանմանը պարզապես տարվել է պոռնոֆիլ մերով: Հավանաբար դարվինյան մեր «նախամոր» ունակությունները ճշտելու նպատակով, նրա «բնակարանում» աշխատակիցները հեռուստացույց են տեղադրել և հեռակառավարման սարքն էլ տվել են Ջինային:

Կենդանին մնում է կենդանի, ու որպեսզի հանկարծ չկոտրի հեռուստացույցը, այն տեղադրել են ապակյա տուփի մեջ: Հետևելով, թե ինչ հաղորդումներ է նախընտրում Ջինան, բոլորն ապշել են` տեսնելով, որ նա միշտ որոնում ու գտնում է պոռնոֆիլմեր ցուցադրող ալիքները: Եվ հասկացել են. տաք վանդակն ու նույնիսկ դրան կից հանգստի տարածքը բավարար չեն կապիկին` լիարժեք ապրելու համար:

Կենդանաբանը բացատրել է, որ պրիմատները բարդ ներաշխարհ ունեն, և նրանց հոգեբանական խթան է պետք ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ մեկտեղ: Ահա թե ինչու ձագերին սովորաբար տարբեր խաղալիքներ են տալիս, որոնք օգնում են նրանց ունակությունների զարգացմանը:

Մասնագետները Ջինայի պահվածքից համոզվել են, որ բարձրակարգ կենդանիները շատ ակտիվ սեքսուալ կյանքով են ապրում: