Սաուդյան արքայազնին չեն հաշվել 


 

Օրինական այս միլիարդատերը վիրավորվել է և ուղղում պահանջել Forbes-ից: Խնդիրն այն է, որ հանդեսի կազմած` հարուստ մարդկանց այս տարվա վարկանիշային ցանկում Ալ-Վալիդ իբն Թալալը հայտնվել է 20-րդ տեղում 20 մլրդ դոլարով: Արքայազնի ներկայացուցիչները ոչ լիարժեք են համարել Forbes-ի գնահատման մեթոդները: Որոշ տվյալներով` Ալ-Վալիդն իր ունեցվածքը գնահատում է 29,6 մլրդ, որը նրա համար տեղ է ապահովում աշխարհի ամենահարուստների ցուցակում:

Արքայազնի ներկայացուցիչները նաև պահանջել են` Forbes-ի ցանկերում այլևս չընդգրկել Ալ-Վալիդի անունը.

- Բազում տարիների ընթացքում մենք աշխատել ենք Forbes-ի հետ և մի քանի անգամ նշել նրանց մեթոդոլոգիային առնչվող խնդիրները, որոնք սրբագրումներ են պահանջում: Բազում տարիների ընթացքում սխալներն ուղղելու մեր խնդրանքները մերժվել են: Եվ մենք համոզվել ենք, որ ամսագիրը մտադիր չէ ավելի հստակ գնահատել մեր ակտիվները, ու որոշել ենք փակել այս թեման,- հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավորության հոլդինգյան ընկերության ֆինանսական ղեկավար Շադի Սանբարը:

Ասել է թե, մամուլն ամենուր բոլորին է դժգոհ թողնում: Իսկ այս պարագայում դժվար է ասել` թյուրիմացաբա՞ր է սխալ թույլ տրվել, թե՞ ունեցվածքի հաշվարկը ևս մեծ քաղաքականություն է: