Անքնություն 


 

Կասեք`սովորական երե-վույթ է. ո՞վ գոնե երբեմն ան-քնությամբ չի տառապում: Սա- կայն մի´ շտապեք պարծենալ և զգուշացեք գրիպից ու նյարդային համակարգն ախտահարող այլ վարակներից:

64-ամյա Թայ Նգուկը չի քնում արդեն 35 տարի անընդմեջ: Կենսականորեն այդ հանգիստը նա կորցրել է հեռավոր 1973-ին. հիվանդացել է գրիպով ու ահա 11 հազար 700 անքուն գիշերներ «ոչխարներ է հաշվում»` ապարդյուն փորձելով աչք փակել:

Բարեբախտությունն առայժմ այն է, որ անքնությունը չի ազդում առողջության վրա: Բժիշկ-հետազոտողները միայն թեթև խնդիրներ են հայտնաբերել նրա լյարդում:

Անգլիայի դպրոցում անգլերեն չեն խոսում

Ճիշտ կլինի ասել` նոր-նոր են սովորում: Համենայն դեպս, այդ դպրոցի սաների համար անգլերենը մայրենի լեզու չէ:

Պիտերբորո քաղաքի Գլեդսթոուն սկզբնական դպրոցի 440 աշակերտներն հիմնականում եկվորներ են Պակիստանից, նաև` Աֆղանստանից, Լատվիայից և Լիտվայից: Լեզվական պատնեշը, սակայն չի խանգարում անգլախոս ուսուցիչներին ու այլալեզու աշակերտներին (հաղորդել է TelegrΖΘh-ը):

Խորհրդային ինտերնացիոնալիզմի ջատագովները կկարկամեին` համերաշխ այս կրթօջախի մասին լսելով: Ըստ պաշտոնական վիճակագրության` սաներից 358-ը խոսում է փենջաբի և ուրդու լեզուներով (այս լեզուները ամենատարածվածներից են Մեծ Բրիտանիայում), 23-ը` դարիերեն (աֆղանա-պարսկական լեզուներից մեկը), 11-ը` լատիշերեն, 15-ը` լիտվերեն: 16 աշակերտներ էլ խոսում են նույնքան այլ լեզուներով:

Օրերս դպրոցն արժանացել է իշխանությունների դրվատանքին: Հետաքրքիր խոստովանություն են արել մանկավարժները. ավելի հեշտ է անգլերեն սովորեցնել այդ լեզուն բոլորովին չիմացողներին, քան նրանց, ովքեր «սխալ անգլերեն» են խոսում: